Արտակարգ ամառ. 03.08.2020

Հերթական ճամբարային շաբաթը սկսեցինք երկու նոր ճամբարականների հետ ծանոթացումով։

Սկսեցինք մարմնամարզությունը, որի պատասխանատուն Ժասմին Պետրոսյանն էր։

Այսօր կամավոր Լալա Հասասյանի հետ հետաքրքիր օտար լեզուների ժամ անցկացրեցին ճամբարականները։Ավելին տեսանյութերում։

Կազմակերպեցինք երաժշտության ներքո աթոռներով խաղ, յուրաքանչյուր ճամբարական ցանկանում էր ինքը հաղթել։Հաղթողը Միլա Խաչատրյանն էր, թերևս ամենաճարպիկը մասնակիցներից։

Ճամբարականները լողացին, նկարեցին, մի քանիսը իրենց նկարած նկարներից ինձ նվիրեցին։ Սենյակիս պատին օր օրի ավելանում են ճամբարականների նվիրած նկարները։

Թողնել մեկնաբանություն