Monthly Archives: Օգոստոս 2020

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Արտակարգ լողափնյա ճամբարի 6-րդ՝ վերջին ամփոփումն եմ գրում, և մտածում՝  «ի՜նչ հավես ու անմոռաց արտակարգ ամառ ունեցա, ունեցանք»: Երբ ստանձնեցի ճամբարի ղեկավարի պատասխանատու աշխատանքը մտահոգված էի՝ կկարողանա՞մ հետաքրքիր և բովանդակային լինել, այսօր արդեն փաստում եմ՝ մենք հիանալի 6 շաբաթյա ամառային արտակարգ-լողափնյա ճամբար ունեցանք: Այս շաբաթների ընթացքում ես զգացի սեբաստացի լինելու մանրամասները, հմտացա, քայլեցի, լողացի և վերջապես ապրեցի ինչպես սեբաստացի: Շնորհակալ եմ կրթահամալիրին այս գեղեցիկ շաբաթների ու վայելումի համար, կարծում եմ այս ամառը ինքնին արտակարգ էր իմ աննման ճամբարականներով, Արևելքի լողափնյա բակով, նոր մարդկանց ճանաչմամբ, համ ու հոտով: Ավարտում եմ ճամբարային շաբաթս , հավատալով՝ ես դեռ գալու եմ, ես սեբաստացի եմ:

Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ. 28.08.2020

Ճամբարային օրը սկսեցինք քանդակների պուրակում Գրիգոր Մանուկյանի հետ՝ ջութակ և ջրաներկ նախագծի շրջանակում։ Ավելին ստորև.

Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ. 25.08.2020

Մեր ճամբարային օրը սկսեցինք փառատոնային պուրակում՝ Գրիգոր Մանուկյանի հետ։ Ճամբարականները ջութակի նվագակցությամբ նկարեցին վարունգ և ստացան ճիշտ նկարելու վերաբերյալ խորհուրդներ Գրիգոր Մանուկյանից։

Ավելին տեսանյութերում։

Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ. 24.08.2020

Սկսեցինք ճամբարային հերթական շաբաթը։ Մարմնամարզությամբ սկսեցինք մեր լողափնյա առօրեան։

Լուսանկարը Նունե Խաչիկօղլյանի

Ճամբարականների հետ կարդացինք և հորինեցինք հանելուկներ, ուրախ օտար լեզու արեցինք կամավորական աշխատանք իրականացնող Անի Հակոբյանի հետ։ Ավելին տեսանյութում։

Շարունակել կարդալ

Ճամբարային շաբաթվա աշխատակարգ. 24-28.08.2020

Օգոստոսի 24- երկուշաբթի

9․00-9․15— Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Միջավայրի խնամք, ծաղիկների խնամք
10.00-12.00 — Լողափնյա մաթեմատիկա
12.00-12:20— նախաճաշ
12։30-13.00 — Բացօթյա ընթերցանություն
13.00-13։30 — Շախմատ և նկարչական պլեներ ամառային բացօթյա լողափում կամավոր Աննա Հարությունյանի հետ

13.30.14.00- ուրախ օտար լեզու կամավոր Անի Հակոբյանի հետ
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Լողափնյա խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Շարունակել կարդալ

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Արդեն 5 շաբաթ է միասին վայելում ենք լողափնյա ամառը՝ ես և ճամբարականներս։ Այնքան ենք մտերմացել տարածքի և իրար հետ, որ այդքան սպասված սեպտեմբերի գալուստը մի քիչ տխրեցնում է, մեզ հարազատ դարձած Արևելքի լողափը զարդարեց այս արտակարգ ամառը։ Մեծ ուրախությամբ արձանագրում եմ. արտակարգ այս ամռանը մենք գտանք վիրուսասպան և վիրուսամերժ տարբերակը, մեր հիգենիկ , կանաչապատ ու ժպտառատ միջավայրով աննպաստ միջավայր ստեղծեցինք վիրուսի համար և այն հեռացավ մեզանից։ Այս օրերին համոզվեցի, որ միջավայրով ու կեցությամբ պայմանավորված մենք մերժում ենք վիրուսին։ Եկեք միասին օտարենք մեզանից կորոնավիրուսին, հասցեն՝ Արևելյան դպրոց, լողափ։ Մուտքը՝ ժպիտով։

Շարունակել կարդալ