Ինքնակենսագրություն
1997 թվականի հունիսի 4֊ին ծնվել եմ ես, հեռու հեռավոր Ծովասար գյուղում։ Փոքր ժամանակ աշխույժ ու չարաճճի եմ եղել, տան փոքր երեխան էի ու բոլորի սիրելին։
Շարունակել կարդալԻնքնակենսագրություն
1997 թվականի հունիսի 4֊ին ծնվել եմ ես, հեռու հեռավոր Ծովասար գյուղում։ Փոքր ժամանակ աշխույժ ու չարաճճի եմ եղել, տան փոքր երեխան էի ու բոլորի սիրելին։
Շարունակել կարդալՊետք է նշեմ, որ ոչ մի համալսարան չկարողացավ ինձ տալ իսկական մանկավարժության բանալին, սովորել եմ և՛ ԵՊՀ-ում, և՛ ՀՊՄՀ-ում, ու մանկավարժությունից Աղայանական մանկավարժության մասին անգամ չեմ էլ լսել: Աղայանական մանկավարժությանը սկսել եմ ծանոթանալ կրթահամալիրում: Այն բացահայտում էր ինձ համար:
Մեծ է դաստիարակի գործը, և սրբազան է նորա պաշտոնը, վասն զի ով որ բանական արարածին ձեռք է առնում, նորան կատարելագործելու մտոք, նախ և առաջ հարկավոր է իմանալ, թե «ի՞նչ է նա, ինչպիսի՞ ինչ է, և ինչո՞ւ համար է»:
Շարունակել կարդալՕր առաջին՝ 14.07.2020
Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Ընկեր Տաթևի հետ քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց, այստեղ մեզ դիմավորեց դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը, շրջեցինք դպրոցում, եղանք Artասահմանում:

Քայլքը շարունակեցինք Սարալանջ-Սասնալանջով, ևս մեկ անգամ հիանալով տեղի գեղեցիկ և խնամված տեսքով և արդեն տեղադրված քանդակներով:
Շարունակել կարդալՕր հինգերորդ՝ 13.07.2020
Ճամբարականների հետ ընթերցեցինք «Սասնա ծռեր» էպոսից հատվածներ, քննարկեցինք: Ճամբարականները իրենց ընտրությամբ նկարեցին հերոսներին, ոմանք՝ շրջակա միջավայրը:

Օր չորրորդ՝ 10.07.2020
Այսօր ճամբարականների հետ գնացինք ուսումնական Ագարակ: Շրջեցինք Ագարակում, տեսանք կենդանիներին և թռչուններին: Եղանք թոնրատանը և վերջում կարողացանք ձիավարել:
Օրը շատ հագեցած էր և հետաքրքիր բոլորի համար: Մեզ ուղեկցում էր ընկեր Նունեն:
Լուսանկարները ըստ ընկեր Նունեի:

Օր երրորդ՝ 09.07.2020
Այսօր ճամբարականների հետ այցելեցինք քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկը սիրով ցույց տվեց ջերմոցը, ծանոթացրեց բույսերին ու այնտեղ բնակվող մի քանի կենդանիների: Ճամբարականները մեծ ոգևորությամբ ու սիրով էին լսում, խաղացինք նաև տիկին Շողիկի կողմից առաջարկված խաղը, խմբերի բաժանվեցինք և փորձեցինք գուշակել բույսերի անուններ:
Լուսանկարները ստորև:

Օր երկրորդ՝ 08.07.2020
Ամառային ճամբարում պահպանվում է հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ ճամբարականները ջերմաչափվում են, ձեռքերը լվանում շուտ-շուտ և այլն:
Առավոտյան մաքրությունից, նախավարժանքից ու նախաճաշից հետո ճամբարականները լողում են, զովանում:
Լուսանկարները ստորև:

Օր առաջին՝ 07.07.2020
Արևելյան դպրոց-պարտեզում կամավորական աշխատանք եմ իրականացնում ճամբարականների հետ: Օգնում եմ ճամբարի ղեկավար Արմինե Մանուկյանին նախագծի իրականացման և այլ հարցերում:
Շատ հագեցած է անցնում ճամբարականների օրը: Կարդացինք «Սասնա ծռեր» էպոսից հատված, նկարեցինք էպոսի հերոսներին:
Լուսանկարները ստորև:

Կրթահամալիրում իրականացվող քանդակագործության-ճարտարապետության ամենամյա փառատոնի շրջանակում, տեղի ունեցավ «Թուր Կեծակի» քանդակի հանդիսավոր բացումը՝ Սարալանջ-Սասնալանջում։ Սարալանջում էպոսային մթնոլորտ էր՝ հերոսներով լեցուն:

Տեսանյութերը ստորև.