Monthly Archives: Հուլիս 2020

Արտակարգ ամառ: Օր չորրորդ՝ 23.07.2020

Օրը սկսեցինք լողափի բացմամբ: Ճամբարականներին դիմավորելուց հետո ջերմաչափեցի ու գնացինք մարմնամարզություն կատարելու:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Ճամբարականների հետ կարգի բերեցինք մեր հեծանվաուղին:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Շարունակել կարդալ

Գնում ենք ձիավարության

Իրականացման վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Ուսումնական Ագարակ

Տևողությունը՝ հուլիս-օգոստոս

Օր՝ 20 օգոստոսի

Ժամը՝ 12։30
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նպատակ՝

  • ձիավարության հմտությունների ձեռքբերում
  • սեբաստացիական միջավայրի ճանաչում-ուսումնասիրություն
Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ: Օր երրորդ՝ 22.07.2020

Օրը սկսեցինք լողափի բացմամբ՝ ճամբարականների օգնությամբ: Մարմնամարզությունը չափազանց հետաքրքիր է անցավ, այն պատճառով, որ ճամբարականները տանը պատրաստել էին արդեն վարժություններ, այստեղ մյուսներին սովորեցնելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ: Օր երկրորդ՝21.07.2020

Օրը սկսեցինք լողափի բացմամբ: Ճամբարականներին դիմավորելուց հետո ջերմաչափեցի և սկսեցինք մարմնամարզությունը: Ճամբարականները հենց իրենք էինք ցույց տալիս վարժություններ և մնացածը կատարում էին, ոգևորված էին, հերթով մի հետաքրքիր վարժություն էին առաջարկում:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ: Օր առաջին՝20.07.2020

Ճամբարականները վաղ առավոտյան բարձր տրամադրությամբ ժամանեցին: Բոլորին ջերմաչափելուց հետո անցանք մեր օրակարգին: Նախագիծը այստեղ:

Քանի որ ճամբարը լողափնյա է, հստակ ժամեր չեմ առանձնացրել լողալու համար, լողալ կարող են դիմավորելու պահից սկսած, բացառությամբ, երբ խմբով աշխատանք ենք իրականացնում կամ շրջում կրթահամալիրի տարածքում:

Սովորողները մեծ ոգևորությամբ սկսեցին խաղալ շախմատ, իրար ուղղելով կամ սովորեցնելով:

Բնութագրությունը հասանալի չէ

Չնայած մեծ տապին, Սարալանջ-Սասնալանջում ճամբարականների հետ մասնակցեցինք քանդակի բացման արարողությանը:

Շարունակել կարդալ

«ՄՈՒՏՔ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

Օր չորրորդ՝ 17.07.2020

Այսօր ունեցանք բավական հետաքրքիր հանդիպում: Ներկայացնում էինք մեր նախագծերը ու փորձում հետաքրքրացնել այն ու ներառել բոլորին:

Սկսեցինք լեզվագործունեությամբ, բավական հետաքրքիր անցկացրեց այն Մարինե Մարտիրոսյանը: Շարունակեցինք սոփեստել Ելենա Օհանյանի հետ միասին: Բավական հետաքրքիր նյութ հաղորդեց Ելենան ու հանձնարարեց մի սոփեստություն ներկայացնել: Այն ստորև.

Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ

20200706_151007

Նախագծի տևողությունը`  հուլիս-օգոստոս
Նախագծի իրականացման վայրը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց-պարտեզ
Նախագծի մասնակիցներ` ճամբարականներ

Ճամբարի ղեկավար՝ Գայանե Հակոբյան

Ճամբարի գործունեությունը՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 — 16։00

Պահանջվող պարագաներ ՝

  • ալկոգել,
  • դիմակ
  • թաց և չոր անձեռոցիկ,
  • արևային գլխարկ,
  • ջրի շիշ,
  • լողազգեստ,
  • լողաթափ,
  • լողի գլխարկ,
  • լողի ակնոց և սրբիչ

Նախագիծն իր մեջ ներառում է՝ 

Շարունակել կարդալ

Ռոդարիական. ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ

Նպատակն ու խնդիրները

  • Սովորողներին հնարավորություն տալ ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել՝ կիրառելով մեդիահմտություններ:
  • Զարգացնել սովորողի ստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքը, ինքնուրույն, խմբային աշխատելու կարողությունը:
Շարունակել կարդալ