Ճամբարային շաբաթվա ամփոփում

Ամառային ճամբարի որպես ղեկավար պատասխանատվությունը, առաջին անգամ էի ստանձնում, որը և՛ պարտավորեցնող, և՛ հետաքրքիր էր: Բավական հագեցած շաբաթ ունեցանք: Ճամբարականները օր օրի ավելանում էին, հետաքրքրվում էին հաջորդ օրվա օրակարգով, ոգևորվում այն դեպքում, երբ պետք է շրջեինք կրթահամալիրի տարածքում: Ճամբարականների ամենօրյա թվային աճը հետաքրքիր հանգստությամբ ընդունեցի և պատասխանատվությամբ սկսեցի աշխատել ավելի մեծ խմբի հետ: Պսպղուն աչքերով, լողալ սիրող մասնակիցների թիվը ավելացավ հատկապես հինգշաբթի օրը, հասնելով 19-ի: Չնայած ճամբարականների մեծ թվի, օրը շատ հանդարտ անցավ, Նունե Խաչիկօղլյանի ուղեկցությամբ այցելեցինք նաև ուսումնական Ագարակ: Հետաքրքիր էր հատկապես այն ճամբարականների արձագանքը, ովքեր սեբաստացի չէին ու առաջին անգամ էին այցելում Ագարակ:

Ներկայացնում եմ շաբաթվա ամփոփումը ըստ օրերի.

Արտակարգ ամառ: Օր առաջին՝20.07.2020

Արտակարգ ամառ: Օր երկրորդ՝21.07.2020

Արտակարգ ամառ: Օր երրորդ՝ 22.07.2020

Արտակարգ ամառ: Օր չորրորդ՝ 23.07.2020

Արտակարգ ամառ։Օր հինգերորդ՝ 24.07.2020

Լուսանկարը Նունե Խաչիկօղլյանի:

Թողնել մեկնաբանություն