Daily Archives: 25.07.2020

Ճամբարային շաբաթվա աշխատակարգ. 27-31.07.2020

Հուլիսի -27 երկուշաբթի

9․00-9․15— Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Միջավայրի խնամք, ծաղիկների խնամք
10.00-12.00 — «Սեյրան Ավագյան» ծննդյան նախագիծ, Մարինե Ոսկանյան
12.00-12:20— նախաճաշ
12։30-13.00 — Բացօթյա ընթերցանություն
13.00-14։00 — Շախմատ և նկարչական պլեներ ամառային բացօթյա լողափում
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Լողափնյա խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Շարունակել կարդալ

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Ամառային ճամբարի որպես ղեկավար պատասխանատվությունը, առաջին անգամ էի ստանձնում, որը և՛ պարտավորեցնող, և՛ հետաքրքիր էր: Բավական հագեցած շաբաթ ունեցանք: Ճամբարականները օր օրի ավելանում էին, հետաքրքրվում էին հաջորդ օրվա օրակարգով, ոգևորվում այն դեպքում, երբ պետք է շրջեինք կրթահամալիրի տարածքում: Ճամբարականների ամենօրյա թվային աճը հետաքրքիր հանգստությամբ ընդունեցի և պատասխանատվությամբ սկսեցի աշխատել ավելի մեծ խմբի հետ: Պսպղուն աչքերով, լողալ սիրող մասնակիցների թիվը ավելացավ հատկապես հինգշաբթի օրը, հասնելով 19-ի: Չնայած ճամբարականների մեծ թվի, օրը շատ հանդարտ անցավ, Նունե Խաչիկօղլյանի ուղեկցությամբ այցելեցինք նաև ուսումնական Ագարակ: Հետաքրքիր էր հատկապես այն ճամբարականների արձագանքը, ովքեր սեբաստացի չէին ու առաջին անգամ էին այցելում Ագարակ:

Ներկայացնում եմ շաբաթվա ամփոփումը ըստ օրերի.

Շարունակել կարդալ