Օրը սկսեցինք լողափի բացմամբ: Ճամբարականներին դիմավորելուց հետո ջերմաչափեցի և սկսեցինք մարմնամարզությունը: Ճամբարականները հենց իրենք էինք ցույց տալիս վարժություններ և մնացածը կատարում էին, ոգևորված էին, հերթով մի հետաքրքիր վարժություն էին առաջարկում:


Մի լավ լողալուց հետ նախաճաշեցինք ու գնացինք փառատոնային պուրակ կավագործությամբ զբաղվելու: Ճամբարականներից ոմանք ունեին պատրաստած իրեր, շարունակեցին աշխատել դրանց վրա, ոմանք նախընտրեցին նկարել:


Ճամբարականներից Գոռը իր նկարի վրա անունը գրելուց հետո ինձ նվիրեց:


Վերադարձից հետո կիզիչ արևից միակ փրկությունը լողավազանն էր:

