Օր չորրորդ՝ 17.07.2020
Այսօր ունեցանք բավական հետաքրքիր հանդիպում: Ներկայացնում էինք մեր նախագծերը ու փորձում հետաքրքրացնել այն ու ներառել բոլորին:
Սկսեցինք լեզվագործունեությամբ, բավական հետաքրքիր անցկացրեց այն Մարինե Մարտիրոսյանը: Շարունակեցինք սոփեստել Ելենա Օհանյանի հետ միասին: Բավական հետաքրքիր նյութ հաղորդեց Ելենան ու հանձնարարեց մի սոփեստություն ներկայացնել: Այն ստորև.
«Ուսանողը որքան շատ է պարապում, այնքան շատ է իմանում, որքան շատ է իմանում, այնքան շատ է մոռանում, որքան շատ է մոռանում, այնքան քիչ է իմանում, հետևաբար, որքան շատ է պարապում, այնքան քիչ է իմանում», կամ՝ «․․․որքան շատ է իմանում, այնքան քիչ է իմանում» :
Մարքետինգի մասին բավական լայնածավալ նյութ սեղմորեն հաղորդեց Զարուհի Առաքելյանը: Ընդմիջելուց հետո Անի Ավանյանը ներկայացրեց ճամփորդական նախագիծը դեպի Բջնի ու անցանք տեխնոլոգիական հատվածին: Արուսյակ Մաթևոսյանի օգնությամբ բոլորս պատրաստեցինք մեր տիկնիկները:
Լուսանկարները ստորև.




