Ռոդարիական. ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ

Նպատակն ու խնդիրները

  • Սովորողներին հնարավորություն տալ ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել՝ կիրառելով մեդիահմտություններ:
  • Զարգացնել սովորողի ստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքը, ինքնուրույն, խմբային աշխատելու կարողությունը:

Ռոդարիական հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների աղավաղում
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ՝ որևէ  հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ  կապ չունեցող  մի բառ:

Գործողությունների ընթացքը

  • Ռոդարիական հեքիաթների բեմադրում
  • Ռոդարի և տեխնոլոգիա- հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից
  • Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են և ստեղծում են իրենց հեղինակային  էլեկտրոնային  էջ- ընթերցարանները:

Թողնել մեկնաբանություն