Լեզվագործունեություն

Ինքնակենսագրություն

1997 թվականի հունիսի 4֊ին ծնվել եմ ես, հեռու հեռավոր Ծովասար գյուղում։ Փոքր ժամանակ աշխույժ ու չարաճճի եմ եղել, տան փոքր երեխան էի ու բոլորի սիրելին։

2005 թվականին ընդունվել եմ գյուղի միջնակարգ դպրոց։ Չափազանց շատ եմ սիրել առաջին ուսուցչուհուս ու միշտ իրեն փորձել կրկնօրինակել, հիշում եմ, որ փոքրիկ մատյան ունեի ու գնահատականներ էի նշանակում մեր բակի երեխաներին, ովքեր խաղի ժամանակ իմ սովորողներն էի։ Երազում էի մանկավարժ դառնալ, միշտ այդպես էի պատասխանում այն մարդկանց հարցերին, ովքեր հարցնում էին ի՞նչ մասնագետ կուզենամ դառնալ։

Այդպես էլ եղավ…

2016 թվականին ավարտեցի դպրոցը և ընդունվեցի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրություն բաժինը։

Աշխարհագրությունը սիրել եմ, ուսուցչիս շնորհիվ, ինքն է այդ գիտության հանդեպ սերը սերմանել իմ մեջ ու միշտ հավատացել ինձ։

Համալսարանը ավարտեցի ու չնայած նրան, որ մանկավարժական որակավորում ունեի, որոշեցի շարունակել մագիստրատուրան Մանկավարժական համալսարանում, փորձել խորացնել գիտելիքներս այս անգամ մանկավարժության մեջ։

Միշտ ընկերներիցս լսել եմ, որ աշխատանքի մեջ ավելի ես խորացնում գիտելիքները, քան համալսարանում տեսական նյութեր սովորելով։

Մտածեցի աշխատել….

Ընկերուհիս աշխատում էր կրթահամալիրում ու պատմում էր միշտ… հիանում էի կրթահամալիրի մասին իր պատումներով, հետևում իր ակտիվ գործունեությանը։

Հայտնվեցի կրթահամալիրում…

Հանրակրթական դպրոց ավարտած մարդու համար, ամեն ինչն էր այստեղ բացահայտում։ Գնում էի մեծ սիրով, աչքաթող անելով դասերս։

2020 թվականի հունվարի 29֊ից կրթահամալիրում եմ, դասավանդել եմ աշխարհագրություն և էկոլոգիա առարկաները ավագ դպրոցում։

Կրթահամալիրի մասին եթե սկսեմ պատմել կերկարի գիրս… Այսպես կասեմ այստեղ, այն «ուրիշ աշխարհ» է։

Թողնել մեկնաբանություն