Օր առաջին՝ 14.07.2020
Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Ընկեր Տաթևի հետ քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց, այստեղ մեզ դիմավորեց դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը, շրջեցինք դպրոցում, եղանք Artասահմանում:

Քայլքը շարունակեցինք Սարալանջ-Սասնալանջով, ևս մեկ անգամ հիանալով տեղի գեղեցիկ և խնամված տեսքով և արդեն տեղադրված քանդակներով:


Քայլքը շարունակեցինք դեպի քոլեջ: Շրջեցինք քոլեջի տարածքում՝ բարձրացանք Վերնատուն, եղանք գինու արտադրամասում:


Հագեցած օրը շարունակվեց լեզվագործունեությամբ՝ Մարինե Ամիրջանյանի հետ, «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության ամենամյա փառատոնի մանակցությամբ. ստեղծեցինք մեր քանդակները՝ Թամար Հարությունյանի հետ:

Մասնակցեցինք Վարդավառի ծիսական նախապատրաստական աշխատանքներին՝ Մարինե Մկրտչյանի հետ: Փոքրիկ հատված Վարդավառի ծեսի նախապատրաստական աշխատանքներից: