Պետք է նշեմ, որ ոչ մի համալսարան չկարողացավ ինձ տալ իսկական մանկավարժության բանալին, սովորել եմ և՛ ԵՊՀ-ում, և՛ ՀՊՄՀ-ում, ու մանկավարժությունից Աղայանական մանկավարժության մասին անգամ չեմ էլ լսել: Աղայանական մանկավարժությանը սկսել եմ ծանոթանալ կրթահամալիրում: Այն բացահայտում էր ինձ համար:
Մեծ է դաստիարակի գործը, և սրբազան է նորա պաշտոնը, վասն զի ով որ բանական արարածին ձեռք է առնում, նորան կատարելագործելու մտոք, նախ և առաջ հարկավոր է իմանալ, թե «ի՞նչ է նա, ինչպիսի՞ ինչ է, և ինչո՞ւ համար է»:
Առանձնացրել եմ այս հատվածը, չնայած նրան, որ բազում հզոր մտքեր կային արտահայտված, որոնց անհրաժեշտ է առանձին-առանձին անդրադառնալ, յուրաքանչյուր մանկավարժ պետք է միշտ հիշի այս միտքը ու փորձի սովորողի մեջ տեսնել դրական ռեսուրսները և հիմնվելով դրանց վրա, փորձի զարգացնել ու միշտ սովորողին պետք է ներշնչել, որ ինքը կարող է, ունակ է:
Հոդվածի քննարկումը ընկեր Մարինեի հետ իրականացրեցինք Բոնոյի գլխարկների մեթոդով , իրականում առաջին անգամ էի ծանոթանում այդ մեթոդին, շատ հետաքրքիր էր այն, ու իմ մանկավարժական պրակտիկայում հաստատ կիրառելու արժանի:
Շարունակելու եմ կարդալ հոդվածը ու փորձել ինքնակրթվել: