Ծովասար անվամբ գագաթները՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանում

Ծովասար լեռը՝ 2568 մ բարձրությամբ, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, եզերում է Ծովասար գյուղը արևմուտքից: Ծովասար լեռը հարուստ է սառնորակ աղբյուրներով և մարգագետիններով: Լեռը անվանվել է Ծովասար համանուն գյուղի ամենամոտը լինելու և բնակիչների խոսքով «ծովին», խոսքը Սևանա լճի մասին է, մոտ լինելու պատճառով: Բնակիչները իրենց բարբառով այն անվանում են «Ջոջ դար», նշանակում է «Մեծ սար»:

Ծովասար լեռ - Սասունի լեռներ - Armenian ...
Ծովասար լեռ - Սասունի լեռներ - Armenian ...

Ծովասար լեռը՝ 2721 մ, Թուրքիայի տարածքում, համարվում է Ծովասարի լեռնաբազուկի բարձր գագաթը: Ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: Ձգվում է հարավից հյուսիս ուղղությամբ` կազմելով Խարզանի լեռնաշղթայի հյուսիսային շարունակությունը:  Լեռը Ծովասար է կոչվել իր գագաթամերձ հատվածում ունեցած լճակի պատճառով: Որոշ պատումների մեջ հիշատակվում է իբրև հերոսների զբոսավայր («սեհր անելու տեղ») կամ որսատեղի։ Ծովասարը հիշատակվում է նաև «Սասունցի Դավիթ» էպոսում։

Լուսանկարները Ծովասար գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանից:

Թողնել մեկնաբանություն