«Պողոսի գեղ» բնակավայրըը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից 1,5 կմ հվ-արլ: Կառուցված է եղել 9-17-րդ դարերում: Գյուղի հյուսիսային մասում պահպանված է դամբարանադաշտ, որը 2002 թվականին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից:
«Պողոսի գեղ» բնակավայրըը գտնվում է Ծակքար գետի ձախ ափին, ձորի եզրին, 2100 մ բարձրության վրա:
Գյուղի մասին ցավոք չկա հստակ պահպանված տեղակատվություն: Փորձել եմ տեղացիներից, որևէ տեղեկություն ստանալ հարցազրույցների միջոցով: Պատմում են, որ ձմռանը «Պողոսի գեղ» բնակավայրը ամբողջովին ծածկվում է ձյունով, սառնամանիք է լինում, տեղի բնակիչները ստիպված են լինում լքել գյուղը, որպեսզի կարողանան գոյատևել, գնում են ավելի բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող տարածաշրջան՝ Արարատյան դաշտ: Օրերից մի օր Թազագյուղի և «Պողոսի գեղ» բնակավայրիի բնակիչներ են հանդիպում՝ ապրանքափոխանակության նպատակով, խոսում են միմյանց հետ, իմանում ով որտեղից է: «Պողոսի գեղ» գյուղի բնակիչը զարմացած հարցնում է նախկին հարևան գյուղի բնակչին. «Ախպեր ջան, հլը ինձ ասա, Պողոսի գյուղում գարունը եկա՞վ»:
Նախկինում գյուղը լքելու պատճառ դարձած բնակլիմայական պայմանները, ներկայումս կլիմայի փոփոխության հետևանքով, լայն հնարավորություններ են ստեղծում գյուղում ապրելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
Նշեմ այս լքված գյուղի վերաբերյալ վերաբնակեցման սցենարներ՝
- Այս լքված գյուղը կարող է վերաբնակեցվել` ՀՀ-ում բնակվող նախկին բնակիչների, փախստականների և աղետյալ գոտու քաղաքներից եկած և ցանկություն ունեցող ընտանիքներով,
- Հանրապետության այն քաղաքացիներով, ովքեր կցանկանան մշտական բնակություն հաստատել և զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ, քանի որ գյուղը գտնվում է տափաստանային գոտում և առավել բարենպաստ է այստեղ գյուղատնտեսական աշխատանքներ ծավալելը:
- Տարբեր առիթներով ճանաչողական այցեր իրականացնել դեպի այս բնակավայր: Այցերը կարող են ամրացնել մարդկանց դրական վերաբերմունքը և նպաստել այդ վայրում բնակվելու որոշման կայացմանը:
- Եթե պետությունը իր միջոցներով կարողանա օգնել երիտասարդ ընտանիքներին տուն կառուցելու հարցում: Միջոցների տրամադրման դեպքում երիտասարդները ոչ միայն չեն լքի իրենց սեփական գյուղերը, այլ նաև հնարավորություն կստեղծվի լքված գյուղերի վերաբնակեցման համար: Այս հստակ է և անխախտ, բոլորը չէ, որ քաղաքներ են գնում, ձգտում քաղաքներում տուն ունենալ:
- Անհրաժեշտ է տեղեկություն տարածել անմիջական հաղորդակցության միջոցով, պոտենցիալ վերաբնակիչների ներգրավվման համար:
- Բնակավայրի վերաբերյալ սոցիալ-մշակութային հաղորդաշարեր պատրաստել և հեռուստատեսություններից առնվազն մեկով ցուցադրել:Այս իհարկե կնպաստի հանրային իրազեկվածության բարձրացմանը:
- Անհրաժեշտ է նոր բնակավայրի նկատմամբ կապվածություն առաջացնել: Դրա համար անհրաժեշտ է վերաբնակիչների մոտ աշխատանքի հասանելիությանն և կայունությանն, եկամտի մակարդակին, սոցիալական հարաբերություններին և կառավարման բնույթին վերաբերող գործոններն ակտիվացնել:
- Անհրաժեշտ է վերաբնակեցման ռազմավարության և գործողությունների համալիր ծրագիր մշակել, որը հասու կլինի յուրաքանչյուր քաղաքացու:
- Վերաբնակեցման ռազմավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի վերաբնակեցման հնարավորությունների «սոցիալական փաթեթավորմանը», այն խմբերի համար, որոնք առաջնորդվում են տնտեսական/սոցիալական օգուտի պահանջով:
- Բնակավայրը հրապուրիչ դարձնել վերաբնակեցվողների համար, որպեսզի շահագրգռված լինեն ներդրումներ իրականացնելու համար:
- Վերաբնակեցման խնդիրների իրագործման համար լավագույն միջոց կարող է լինել բնական աճի խթանումը:
- Վերաբնակեցումը ներկայացնել որպես հայրենասիրական ակտ:
- Հնարավոր է որպես նպաստող գործոն օգտագործել նաև քաղաքական թոհուբոհից կտրվածությունը:
- Ժամանցի վայրեր ստեղծել տեղի բնակչության համար:
- Եթե լքված բնակավայրը վերականգնելու ցանկություն հայտնած քաղաքացիներ լինեն և իրենց տնամերձ հողամասերը, որպես սեփականություն հանձնվի անվճար:
- Եթե լքված բնակավայրում ճանապարհների և ջրաշինարարական կառույցների, ընդհանուր նշանակության ինժեներային կառույցների, դպրոցի, կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարությունը իրականացվի պետական միջոցների հաշվին: