Monthly Archives: Մայիս 2020
Էկոհարթակ. Թափոնների կառավարում
Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում
Կլիմայի գլոբալ փոփոխության միտումները Հայաստանի տարածքում
վեր հանելու նպատակաով օգտվել ենք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) պարբերական հրապարակումներից և օգտագործել ՀՀ տարածքում երկար տարիներ գործած բնորոշ օդերևութաբանական կայանների օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների տվյալները, հաշվարկվել են մթնոլորտային խոնավացման գործակցի մեծությունները: Կլիմայի գլոբալ փոփոխության հարցերը բազմակողմանի քննարկման են ենթարկվել ՀՀ տարածքի մասշտաբով:
Կլիմայագոյացնող մարդածին գործոններ
Հազարամյակների ընթացքում մարդու տնտեսական գործունեությունը հարմարվում էր շրջապատող կլիմայական պայմաններին, սակայն, հաշվի չառնելով այդ գործունեության դրական կամ բացասական ազդեցությունը կլիմայի վրա: Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար
թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած ազդեցության խնդիրը:
Կլիմայի մարդածին գործոնների թվին են պատկանում.
Կլիմա, կլիմայագոյացնող պրոցեսներ
Կլիմա — Եղանակի բազմամյա ռեժիմ, որը որոշվում է տեղանքի աշխարհագրական լայնությամբ, օվկիանոսից ունեցած հեռավորությամբ, ցամաքային ռելիեֆով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ և մի շարք այլ գործոններով: Կլիմայի աննշան փոփոխությունները երկար ժամանակահատվածում թույլ են տալիս համարել նրան տվյալ տեղանքի կայուն բնութագիր: Այդ պատճառով կլիման հանդիսանում է աշխարհագրական լանդշաֆտի բաղադրիչներից մեկը:
Կլիմա բառը ներմուծվել է Արիստոտելի կողմից և նշանակում է “թեքվածություն”, որի տակ հասկացվում է Երկրի մակերևույթի թեքվածությունը արեգակնային ճառագայթների նկատմամբ:
Գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխության հետևանքները
Ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը բերեց բնական ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը և Երկրի մակերևույթի տաքացմանը: Եթե ձեռք չառնվեն ինչ- որ գործողություններ, ապա ընդամենը հաջորդ հարյուրամյակի ընթացքում միջին գլոբալ ջերմաստիճանը կաճի 0.30C` յուրաքանչյուր տասնամյակի ընթացքում: Տաքացումը, իր հերթին, կբերի բևեռային սառույցների հալքի և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման. մինչև 2030 թվականը նրա միջին մակարդակը կարող է բարձրանալ 20 սմ- ով, իսկ XXI դարի վերջում` 65 սմ- ով:Կանխատեսումների համաձայն ողջ աշխարհում սպասվում է տեղումների մակարդակի բարձրացում, սակայն նմանատիպ գործընթացների ճշտությունը տեղային մակարդակում անհամեմատ փոքր է:

Հողային ռեսուրսներ:Նախագծի ամփոփում

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք նախագիծ՝ Հողային ռեսուրսներ: Իհարկե, թեմայի ընտրությունը պատահական չէր: Արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են ամբողջ հանրապետությունում, անհրաժեշտ է սովորել ու հասկանալ ինչպես ճիշտ մշակել հողը, այնպես անել, որ չնպաստենք հողերի կորստին, քայքայմանը, բերրիության նվազմանը: Եվ այս ամենը այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակում մեր հանրապետության նման անցումային տնտեսություն ունեցող երկիրը հույսը դնում է մեծ մասամբ գյուղատնտեսության վրա:
Շարունակել կարդալՀեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 27.04-01.05.2020
Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Նշեմ, որ սովորողների մի խումբ պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:
Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝
9-րդ դասարան՝ Լճերը, ջրամբարները
10-րդ դասարան՝ Հողային ռեսուրսներ
11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներ, Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր
Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Շարունակել կարդալՀեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 01.05.2020
10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս շաբաթ ուսումնասիրեցինք հողային ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը:
Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ
շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի
օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի
հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք:
Գրում է Համիկ Թադևոսյանը:

Համիկ Թադևոսյանը անդրադարձել է նաև ակոսներով ոռոգմանը, դրա արդյունավետությանը:
Ակոսներով ոռոգման ժամանակ անհրաժեշտ է ակոսների թեքությունն ու երկարությունը ճիշտ զուգակցել ջրի ծախսի հետ: Որքան թույլ է տալիս ոռոգվող հողակտորի դիրքը և հարթեցվածությունը, ակոսները պետք է տանել հնարավոր փոքր թեքությամբ: Գրում է Համիկ Թադևոսյանը:

Ավելին կարող եք կարդալ Համիկ Թադևոսյան բլոգում: