Կամավորությունը որպես սկիզբ

Հեռուն և մոտը հետաքրքիր հասկացություններ են, ժամանակներ կան, որտեղ թվացյալ հեռուն այնքան մոտ է, և հեռվի ձգտման և փնտրտուքների ընթացքում գտնում ես հենց կողքիդ: Ահա նույն այս տրամաբանությամբ փնտրեցի հեռվում գտա կողքիս՝ կրթահամալիրը:  Դեռ մանկուց երազկոտ աղջկա պատկերացումներում ուսուցչուհի կերպարս մոտեցավ իր լուծման, երբ ընդունվեցի համալսարանի իմ սիրելի բաժինը աշխարհագրության ֆակուլտետ, սկիզբը քաղաք գալու նման ՝ հետաքրքիր էր, բարդ, խառը, որը քիչ-քիչ սկսվեց քանդվել և ներկայանալ ավելի հմայիչ կողմներով, էս ընթացքով՝ կծիկը բացելով ավարտեցի ԵՊՀ-ն, բայց մանկավարժ եմ ուզում դառնալ, ես շատ լավ հիշում եմ մանկության տարիների ուսուցչուհուն՝ ինձ:

Ընդունվեցի մանկավարժական համալսարան մագիստրոսական ծրագրով և ուսումնասիրեցի մանկավարժությունը, զուգահեռ զգում էի, որ ներսիս ուսուցիչը օրեցօր արթնանում է և երազում է դպրոցի մասին: Որոշեցի աշխատել, համարելով պատրաստ, իսկ որտե՞ղ, ինչպե՞ս:

Բնակարանը, որտեղ ապրում եմ Բանգլադեշում է, ու շատ ժամանակ է լինում, որ շրջեմ կրթահամալիրի Մայր դպրոցին կից այգում, և առաջացավ միտք «իսկ եթե դիմեմ» , անմիջապես հաջորդում է հաջորդ միտքը, «բայց կընդունե՞ն» :

Մտքերի մեջ մոլորվում էի շուրջ կես տարի զուգահեռ՝ ընկերուհիս համարելով, որ ինքը կարող է ընդունվեց կրթահամալիր և մտքերս կարողանալու մասին կարծես հստակեցան և որոշեցի….

Անցա քառօրյա վերապատրաստումը շատ հեշտությամբ յուրացրեցի բլոգավարությունը, նախագծային ուսուցումը: Վերապատրաստությունից հետո իմացա, որ ավագ դպրոցում իմ մասնագիտությամբ աշխատողի կարիք կա, խոսեցի ընկեր Մարթայի հետ….

Վստահեց…

Փետրվարին արդեն մտնում էի ավագ դպրոցի 3 դասարաններ, ոգևորված կրթահամալիրի նորարարությամբ, հետաքրքիր նախագծերով, դասավանդողի ինքնավարությամբ ստեղծեցի նախագծեր, համաձայնեցնելով ընկեր Մարթայի հետ:

Առաջին նախագիծս՝ «Մոլորակի էկոլոգիան և աղտոտում»-ն էր:

Սովորողների հետ ունեցա քննարկում, տեսաֆիլմ դիտեցինք, կարծես ստացվում էր համագործակցային աշխատանքը, երկկողմ խանդավառությամբ շարունակեցի կամավորական աշխատանքս, կողքիս ունենալով ընկեր Մարթային, որպես ՝ աջակից, խորհրդատու:

Կարծես ամեն բան հիանալի էր ընթանում, դասաժամերին մեծ խանդավառությամբ էի սպասում, ամեն դասի ավարտին նոր նախագծերի գաղափարով շտապում տուն:

Մարտին ստացա նամակ, աշխատելու ենք հեռավար-առցանց…

Տեղյակ չլինելով հեռավար ուսուցման կազմակերպման մասին, առաջին զգացողությունս է՝  խուճապ…

Սկսեցի ուսումնասիրել այլ դասավանդողների բլոգներ, հասկանալ, և կազմեցի հեռավար ուսուցման առաջին նախագիծս՝ «Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ»: Սկզբնական շրջանում ինչը ավելի հետաքրքիր կլիներ, եթե ոչ  թագավարակը, երբ բոլորի մտքերում ու խոսակցություններում էր այն: Սովորողները մեծ ոգևորությամբ էին ուսումնասիրում և դիտարկում վիրուսը, ճշգրիտ ու թարմ նորություններ էին հայտնում մեր հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, պատրաստում էին տեսանյութեր:

Օրերն անցնում էին, ամեն շաբաթս սկսում էի կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում հայտնվելու բուռն ցանկությամբ:

Շաբաթ առ շաբաթ կազմելով նոր նախագծեր, ունենալով տեսադասեր, քննարկումներ, այսօր արդեն կարող եմ ասել, որ այո՛ ես կարողացա…

Թվացյալ անկարողությունը փոխակերպվեց ինքնավստահությամբ, կարողանալու, ինքնակրթման մեծ ձգտումներով: Ուսուցչին զուգահեռ ես նաև ուսանող եմ, ով կրթահամալիրի փորձը, որպես լավագույն օրինակ ներկայացնում է մանկավարժական համալսարանի իր դասախոսներին և կուրսընկերներին:

Ես սովորեցի մի շարք ծրագրեր և հմտություններ, և հասկացա թե ինչ լայն հարթակ է տրամադրում կրթահամալիրը, սկսած՝ ինքնավստահությունից մինչև ինքնակրթվելու անասելի ձգտում:

Կրթահամալիրում դասավանդելուն զուգահեռ՝ ես սովորեցի…

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում ստեղծեցինք և իրականացրեցինք մի շարք նախագծեր՝ «Էներգետիկ ռեսուրսներ», «Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում», «Բնական աղետներ», «Հողային ռեսուրսներ», «ՀՀ կլիմա», «Ջրագրական ցանց», «ՀՀ բնակչությունը», «Տիեզերական աղբը որպես վտանգի աղբյուր», «Մարդը կլիմայի փոփոխության պատճառ»:

Այսպես մեծ քայլերով այսօր ամփոփում եմ ուսումնական երրորդ շրջանը, զուգահեռ կազմում ճամփորդական նախագիծ ՝ չորրորդ շրջանը սկսելու համար:

Կրթահամալիրը, ինձ համար նորը սովորելու ու անընդհատ կատարելագործվելու լայն հնարավորությունների միջավայր է, որտեղ ես կցանկանամ շարունակել իմ ընթացքը, որպես լիիրավ Սեբաստացի:

Շնորհակալություն…. Ասում է իմ մանկության ուսուցչուհին:

Թողնել մեկնաբանություն