«Հանրապետության օրեր. բարձունքի նվաճում» կրթահամալիրային նախագիծ
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ
Օր՝ Մայիս 28
Վայր՝ Թեղենիս լեռ
Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը՝8:00
Վերադարձ՝ Ժամը 20:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Նպատակը՝
- Բարձունքի հաղթահարում
- Ընտանեկան դպրոցների ներառում
Խնդիրներ՝
- Սեբաստացիական ընտանիքների ներգրավվում ճամփորդական նախագծերում
- Սովորողների մոտ ընկերային հարաբերությունների ձևավորում
- Հայրենագիտական, ճանաչողական աշխարհընկալման ձևավորում
- Արտակարգ պայմաններում, կողմնորոշվելու և հարմարվելու կարողության ձևավորում
Ճամփորդության երթուղին՝ Երևան- Բուժական-Թեղենյաց վանք-Թեղենիս
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ճամփորդական ուսապարկ
- հարմարավետ հագուստ, կոշիկներ
- պաշտպանիչ դիմակ
- ձեռնոցներ
- անհատական բրդուճներ, ջուր
Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի
- 18 տեղանոց մեքենայում 10 մարդ, մեկական աթոռ սկզբունքով
- սովորողները ճամփորդությանը նախորդող երեք օրերին և մեկնելու օրը ջերմաչափում են անում
Արդյունքում՝ սովորողները կունենան անհատական հրապարակումներ, տեսանյութեր, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:
Քարտեզ՝ այստեղ: