Արդյունավետ գործնական մեթոդներ 600 կմ-ից ավելի բարձրության վրա տիեզերական աղբի ոչնչացման համար (որտեղ չի անդրադառնում այդ մաքրման արդյունավետությունը մթնոլորտի արգելափակման պատճառով) ներկայիս տեխնոլոգիաների զարգացման մակարդակում չկան:
Չնայած առաջարկվել են արբանյակների նախագծեր, որոնցից մեկը կարող է վերացնել տիեզերական աղբը լազերային ճառագայթով, փոխել դրանց ուղեծիրը իոնային փնջերով, կամ Երկրի վրա գտնվող լազերների միջոցով պիտի կանգնեցնեն կամ ոչնչացնեն տիեզերական աղբը: Կամ էլ մի սարքավորում, որը հավաքում է աղբը հետագայում վերամշակման համար: Սրա հետ միասին արդիական է անվնաս թռիչքների իրականացման խնդիրը, տեխնոգեն աղտոտման և տիեզերական աղբի անկանոն կառավարմամբ Երկրի մթնոլորտային շերտ ներխուժման պայմաններում: Ուստի խնդրին լուծում տալու համար միջազգային գործընկերությունը զարգացնում է հետևյալ ուղղությունները.
- էկոլոգիական մոնիթորինգ, միավորած գեոստանցիոնար ուղեծրեր բաժին, տիեզերական աղբի դիտարկում և ընդգրկում կատալոգում:
- Մաթեմատիկական տիեզերական աղբի մոդելավորում և միջազգային տեղեկատվական համակարգերի ստեղծում խցանումների կանխատեսման և այդ խցանումների վտանգավորության մասին տեղեկություն տալու համար:
- Տիեզերական սարքավորումների պաշտպանման մեթոդների մշակում՝ տիեզերական աղբից բարձր արագություն ունեցող մասնիկներով:
- Խցանման մակարդակի իջեցման միջոցառումների մշակում և ներդրում:
Քանի որ տնտեսապես ընդունելի տիեզերական աղբի ոչնչացման մեթոդներ գոյություն չունեն, հիմանականում ուշադրություն է դարձվում տիեզերական աղբի կառավարման մեթոդներին, ուղեծրային պայթյուններից խուսափելու համար:
Գոյություն ունեն մի շարք կառավարման սարքավորումներ մերձերկրյա ուղեծրում օբյեկտների որոնման համար։ Օրբիտալային օբյեկտների հայտնաբերումը կարող է հանդիսանալ հավելյալ գործառույթ այն սարքավորումներում, որոնք հետազոտում են տիեզերական տարածություններ։ Նաև գոյություն ունեն մասնագիտացված սարքավորումներ։ ԱՄՆ-ում և ԽՍՀՄ-ում ստեղծվել են հզոր գործիքներ, որոնք հետազոտում են տիեզերական տարածություններ։ Նաև մի շարք մասնագիտացված սարքավորումներ կան Եվրոպայում և ուրիշ երկրներում։ Միաժամանակ աշխատում են ազգային ծրագրեր, որոնք նույնպես որոնում և պայքարում են տիեզերական աղբի դեմ։ Դրանց գործունեության համակարգման համար ստեղծվել է Տիեզերական աղբի միջգործակալական կոմիտե։