Տիեզերական աղբը հասկացություն է, որը ներառում է տիեզերքում գտնվող բոլոր արհեստական օբյեկտները և նրա մասերը, որոնք երբեք չեն կարող ծառայել ինչ-որ օգտակար նպատակի համար և վտանգ են ներկայացնում բոլոր գործող տիեզերական սարքավորումների, հատկապես տիեզերական կառավարվող նավերի համար: Որոշ դեպքերում այդ նավերը պարունակում են վտանգավոր (միջուկային, թունավոր) նյութեր, որոնք կարող են վտանգ հանդիսանալ նաև Երկրի համար, քանի որ այդ օբյեկտը կարող է դուրս գալ ուղեծրից և ոչ լրիվ այրվելով անցնել Երկրի մթնոլորտի պինդ շերտերը՝ մեծ վնաս հասցնելով բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին և այլն:
Ի սկզբանե տիեզերական աղբ նշանակում էր բնական աղբ, որը հայտնաբերվել է արեգակնային համակարգում։ Այդ աղբը ներառում էր աստերոիդները, գիսաստղերը և այդ մեծ մարմինների բեկորները՝ աստղաքարերը։ Բայց 1979 թվականին, երբ ՆԱՍԱ-ն սկսեց օրբիտալային աղբին վերաբերող ծրագիրը, տիեզերական աղբ տերմինը ներառեց նաև արհեստական օբյեկտներ՝ հրթիռների հարթակներ և արբանյակներ։ Այն ներառում է արբանյակների փակ հրթիռների հարթակների բեկորներ, որոնք առաջացել են փլուզումներից, էրոզիաներից և բախումներից։ 2006 թվականի դեկտեմբերին 5 արբանյակների բախումը նպաստում են տիեզերական աղբի ձևավորմանը։ Տիեզերական աղբը հայտնի է՝ տիեզերական թափոն և օրբիտալային աղբ անվանումներով։
Երկիր մոլորակի շրջակա տարածությունը տիեզերական աղբով խցանման խնդիրը ծագել է այն ժամանակվանից, երբ մարդկությունը տիեզերք ուղարկեց առաջին արհեստական արբանյակը 1950-ական թվականների վերջերին։ Այդ խնդիրը միջազգային մակարդակի վրա պաշտոնական կարգավիճակ ստացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցից հետո, որը ներկայացվել է 1993 թվականի դեկտեմբերի 10-ին «Տիեզերական գործունեության ազդեցությունը շրջապատող միջավայրի վրա» անունով, որտեղ հատկապես նշվում է, որ խնդիրն ունի միջազգային, համաշխարհային կարգավիճակ և ոչ մի կոնկրետ երկրի վրա չկա որևէ խցանում, բայց տիեզերքում շատ կան այդպիսի խցանումներ, որոնք նույն բացասական ազդեցությունն են թողնում բոլոր երկրների վրա։
2016 թվականի հուլիսի 5-ի դրությամբ, ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը հետևում էր Երկրի ուղեծրի վրա գտնվող ընդհանուր առմամբ 17852 արհեստական օբյեկտի, դրանցից 1419-ը գործող արբանյակներ են։ Սակայն այս օբյեկտները բավականին մեծ են և նրանց հեշտ է հետևել։ 2013 թվականի դրությամբ գնահատվել է, որ 170 միլիոնից ավելի աղբ գոյություն ունի Երկրի ուղեծրում, որոնք փոքր են 1 սմ-ից, մոտավորապես 670,000 աղբ, որոնց չափերը հասնում են 1-10 սմ-ի և շուրջ 29,000 համեմատ ավելի մեծ չափերի թափոններ։ Տիեզերանավերի համար վտանգ է ներկայացնում բեկորների հետ բախումները։ Այդ բեկորները կարող են վնաս հասցնել այն սարքավորումներին, որոնք չունեն բալիստիկ վահան՝ արևային վահանակներին, օպտիկային, աստղադիտակներին և այլնին:
Երկրի ուղեծրից 2000 կմ ներքև աստղաքարերը ավելի պինդ են քան տիեզերական թափոնները: Այդտեղ գտնվող տիեզերական աղբի մեծամասնությունը կազմում է հրթիռների հարթակների փոշին, մակերևույթային էրոզիայի ենթարկված բեկորներ՝ միջուկային հզորությամբ արբանյակներ: Համեմատության համար նշենք, որ Միջազգային տիեզերական կայանը գտնվում է 300-400 կմ բարձրության վրա, իսկ 2009 թվականի արբանյակների բախումը և 2007 թվականի հակաթույնային թեստի փորձարկումը տեղի է ունեցել 800-900 կմ բարձրության վրա: Միջազգային տիեզերական կայանը (ՄՏԿ-ն) ունի պաշտպանիչ շերտեր, սակայն մանևրելու միջոցով 1/10,000-ի հավանականությամբ կարելի է խուսափել բախումներից:
Կեսլերյան սինդրոմը բնութագրում է բախումների շղթայական ռեակցիան, որի պատճառով բեկորների քանակը մեծանում է։ Դա կարող է բերել նրան, որ արդեն շահագործման չենթակա արբանյակները կամ նրանց մնացորդները շարքից դուրս կբերեն շահագործման ենթակա տարբեր սարքավորումներ։ Տիեզերական ոլորտում որոշ մասնագետներ իրականացնում են ինչ-որ միջոցներ տիեզերական աղբի նվազեցման կամ հեռացման համար։
Տիեզերքի տեխնածին աղտոտման ինտենսիվության նվազեցման անհրաժեշտությունը հասկանալի է դառնում ապագայում տիեզերքի նվաճման հնարավոր սցենարները դիտարկելիս: Գոյություն ունեն գնահատականներ, այսպես կոչված «կասկադային ազդեցություն», որը միջնաժամկետ հեռանկարում կարող է առաջանալ երկու օբյեկտների կամ տիեզերական աղբի մասնիկների միջև բախման ժամանակ: Ցածր ուղեծրային միջավայրում գոյություն ունեցող խցանումների էքստրոպոլյացիայի ժամանակ, նույնիսկ հաշվի առնելով ուղեծրային պայթյունների նվազեցման (42% ամբողջ տիեզերական աղբի) և այլ միջոցառումներ, որոնք կիջեցնեն տեխնոգեն խցանումները, այդ ազդեցությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում բերել աղետալի տիեզերական աղբի մեծացմանը ցածր ուղեծրային մակարդակում: Ենթադրվում է, որ «2055 թվականից հետո մարդկության տիեզերական գործունեության մնացորդների ինքնաբազմացման գործընթացը կդառնա լուրջ խնդիր»: Այդ բեկորները կարող են վնասել տիեզերանավի այնպիսի կարևոր սարքավորումներ, որոնք չեն կարող ծածկվել բալիստիկ վահանով (արեգակնային վահանակները, օպտիկայի վահանակենրը, աստղադիտակները և այլն)