Ավարտեցինք հեռավար ուսուցման մայիսյան ևս մեկ շաբաթ: Պետք է նշեմ, որ սովորողների մի մասը պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:
Ակտիվ սովորողները պարտաճանաչ մասնակցում են տեսադասերի և հետաքրքիր ինտերակտիվ դաս ենք անցկացնում:
Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝
9-րդ դասարան՝ ՀՀ բնակչությունը
10-րդ դասարան՝ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ
11-րդ դասարան՝ Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր
Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Սովորողների հետ ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել ենք հետևյալ կերպ.
- Կապված առաջադրանքների պատասխանների հետ, կապ առանձին սովորողների հետ՝ էլ. փոստով,
- Օրվա առաջադրանքի բլոգի հղումը սովորողը ուղարկում է ինձ,
- Օրվա վերջում հրապարակում եմ բլոգների փաթեթներ, գրում եմ օրվա ամփոփում,
- Սովորողների առցանց առաջադրանքների կատարման գրանցում,
- Տեսադաս Teams հարթակում:
Տեղադրում եմ հեռավար ուսուցման արդյունքների ամփոփումները՝ ըստ օրերի:
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 11.05.2020
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 12.05.2020
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 13.05.2020