1968-ից մինչև 1985 թվականը ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը փորձեր էին իրականացնում ստեղծելու հակաարբանյակային զենք։ 1990 թվականին վերահսկվող տիեզերական աղբի 7%-ի չափ աղբ ստեղծվեց 12 այդպիսի փորձերի ընթացքում։
Չինաստանի հակաարբանյակային հրթիռ ստեղծելու փորձերը
2007 թվականի հունվարի 11-ին 865 կմ բարձրության վրա չինական հակաարբանյակային հրթիռը ոչնչացրեց «Фэнъюнь-1C» չինական արբանյակը։ Արդյունքում առաջացան բազմաթիվ նոր բեկորներ։ «Space Surveillance Network»-ը կարողացավ հայտնաբերել և իր ցուցակի մեջ մտցնել մոտ 2,8 հազար բեկորներ՝ ավելացնելով նրանց ցածր մերձերկրյա ուղեծրի վրա գտնվող տիեզերական աղբի կատալոգը մինչև 7 հազար:
ԱՄՆ-ի կողմից վնասված արբանյակի լիկվիդացումը
2008 թվականի փետրվարի 20-ին 250 կմ բարձրության վրա SM-3 հրթիռը ոչնչացրեց վնասված լրտես-արբանյակի, որը պարունակում էր 400 կգ թունավոր հիդրազին (նաև ոչնչացման պատճառ դարձավ հնարավոր գաղտնազերծումը)։ Փոքր բարձրության պատճառով բեկորների մեծամասնությունը ներթափանցեց Երկրի մթնոլորտ։
Ռուսական և ամերիկական արբանյակների բախումը
2009 թվականի փետրվարի 10-ին 790 կմ բարձրության վրա Սիբիրի հյուսիսային մասում առաջին անգամ գրանցվել է երկու արհեստական արբանյակների բախում։ Կապի արբանյակ «Космос-2251»-ը (որը դուրս էր եկել ուղեծիր 1993 թվականին) բախվել էր ամերիկյան ընկերության կոմերցիոն արբանյակին՝ Իրիդիումին։ Բախման արդյունքում առաջացան 600 խոշոր բեկորներ, որոնց մեծամասնությունը կմնան նախկին ուղեծրում։ ԱՄՆ-ի ծառայություններին հաջողվեց ցուցակի մեջ ներառել մոտ 1,8 հազար բեկորներ։
Տիեզերական աղբի անկումը
Խոշոր օբյեկտները, որոնք գտնվում են ցածր մերձերկրյա ուղեծրում աստիճանաբար դանդաղում են և որոշ ժամանակ անց մտնում են Երկրի մթնոլորտ։ Որոշ բեկորներ հասնում են Երկրի մակերեսին։ Տիեզերական աղբի փոքր օբյեկտները մտնում են Երկրի մթնոլորտի խիտ շերտեր գրեթե ամեն օր, ավելի խոշորները ամսվա ընթացքում մի քանի անգամ։ Նիկոլաս Ջոնսոնի (NASA) տվյալներում գրեթե ամեն տարի արբանյակների կամ հրթիռի բեկորները հասնում են Երկրի մթնոլորտ: