Daily Archives: 15.05.2020

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 15.05.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Մարդը կլիմայի փոփոխության պատճառ նախագիծը:

Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն հոլովակից կրկին տեղեկանում ենք, որ գլոբալ տաքացման արդյունքում փոխվել են շատ էկոհամակարգեր, վերանում են էնդեմիկ բուսատեսակներ ու կենդանիներ, տեղափոխվում են կլիմայական գոտիները, որոնց պատճառով էլ հիվանդություններ տարածող մակաբույծների ու կենդանիների տեղաշարժը մեծանում է։ Գրում է Թամարա Դավթյանը:

Image result for գլոբալ տաքացում

Գիտնականները համոզված են, որ կլիմայի ներկայիս փոփոխության հիմնական պատճառը արդյունաբերական շրջանում հանածո վառելիքի (գազի, նավթի և ածուխի) այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։ Գրում է Տիգրան Չերքեզյանը:

Այժմ իմ կարծիքով ավելի մեծ է կլիմայի մարդածին գործոնների ազդեցությունը։ Այս ամենը կարելի է հեշտությամբ ապացուցել դիտարկելով ուղղակի Հայաստանի օրինակ գյուղերից մեկի կլիման այժմ և 100 տարի առաջ։ Տարբերությունը շատ ակնհայտ է։ Գրում է Էլեն Պողոսյանը:

Եթե ձեռք չառնվեն ինչ որ գործողություններ, ապա տաքացումը կբերի բևեռային սառույցների հալքի և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը։ Կանխատեսումների համաձայն ողջ աշխարհում սպասվում է տեղումների մակարդակի բարձրացում, սակայն նմանատիպ գործընթացների ճշտությունը տեղային մակարդակում անհամեմատ փոքր է: Գրում է Մելինե Ժամկոչյանը: