Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Առաջադրանք՝
Վերլուծել «բնական շարժ» և «մեխանիկական շարժ» հասկացությունները: Հրապարակել բլոգում:
- Պետության տարածքը 50000 կմ քառ. է,բնակչության թիվը 4 մլն: Որոշել բնակչության միջին խտությունը:
- Երկրի բնակչության թիվը 9 մլն է, բնակչության միջին խտությունը 150 մարդ/կմ քառ:Որքան է երկրի տարածքի մակերեսը:
Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 14.05, ժամը 15:30:
Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Մարդը կլիմայի փոփոխության պատճառ
Առաջադրանք՝
Վերլուծել կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները, ներկայացնել, որ գործոնի ազդեցությունն է առավել մեծ կլիմայի փոփոխության վրա:Հրապարակում են բլոգում:
Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 13.05, ժամը՝ 15:00: Պատրաստվել քննարկման կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնների վերաբերյալ:
Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ ՝
Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր
Առաջադրանք՝
Ներկայացնել օզոնային շերտի բացակայության հետևանքով առաջացող խնդիրները, կցել նաև ֆիլմ, որը դիպուկ կներկայացնի դրանք:
Հարգելի 11-րդ դասարանի սովորողներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, հեռավար ուսուցման ընթացքում ընդամենը մի քանի սովորողներ են ակտիվ աշխատում:
Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝
- Բլոգային աշխատանքի կատարման,
- Տեսազանգերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:
Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։