Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Ուսումնասիրել ՀՀ բնակչությունը, վերլուծել բնական շարժի փոփոխությունները, արտագաղթի պատճառներն ու ուղղությունները նախկինում և ներկայումս:
Ընթացքը (Ժամանակահատվածը 2 շաբաթ)
Բովանդակություն՝
- Ուսումնասիրել ՀՀ բնակչության բնական շարժը,
- Ներկայացնել ծնելիության և մահացության գործակիցները,
- Ուսումնասիրել ՀՀ բնակչության մեխանիկական շարժը,
- Ներկայացնել ներգաղթի դերը ՀՀ բնակչության թվաքանակի աճի մեջ,
- Վերլուծել ՀՀ բնակչության արտագաղթի պատճառներն ու ուղղությունները նախկինում և ներկայումս,
- Ներկայացնել ՀՀ բնակչության ազգային կազմը,
- Բացատրել «աշխատանքային ռեսուրսներ» հասկացությունը,
- Նշել ՀՀ քաղաքների տիպերը ըստ մարդաշատության,
- Բնութագրել ՀՀ քաղաքային տարաբնակեցումը,
- Բնութագրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը,
- Լուծել խնդիրները.
- Պետության տարածքը 50000 կմ քառ. է,բնակչության թիվը 4 մլն: Որոշել բնակչության միջին խտությունը:
- Երկրի բնակչության թիվը 9 մլն է, բնակչության միջին խտությունը 150 մարդ/կմ քառ:Որքան է երկրի տարածքի մակերեսը:
- Երկրի բնակչության թիվը 40 մլն է, քաղաքաբնակների բացարձակ թիվը՝ 16 մլն,տարածքի մակերեսը՝ 200 հազ. կմ քառ.:Որոշել ուրբանիզացման մակարդակը և բնակչության միջին խտությունը:
- Երկրի բնակչության թիվը 40 մլն է, գյուղաբնակների թիվը՝ 16 մլն, տարածքի մակերեսը՝ 200 հազ. կմ քառ.:Որոշել ուրբանիզացման մակարդակը և բնակչության միջին խտությունը:
- Որքա՞ն է երկրի բնակչության բացարձակ բնական աճը, եթե բնակչության թիվը 2,5 մլն է, բնական աճի գործակիցը 10 պրոմիլ:
- Երկիր ժամանողների թիվը տարվա ընթացքում կազմել 5200 մարդ, մեկնողներինը՝ 2565 մարդ: Որքա՞ն է միգրացիայի մնացորդը:
- Քաղաքի բնակչությանը 40000 է, բնակչության բացարձակ բնական աճը՝ 800 մարդ: Եկածների թիվը 3000 մարդ է, մեկնածների թիվը՝ 1500 մարդ: Որոշել միգրացիայի մնացորդը և քաղաքի բնակչության թիվը մեկ տարի անց:
- Երկրի բնակչության թիվը 1,5 մլն է:Մեկ տարվա ընթացքում ծնվածների թիվը 25000 մարդ, մահացածների թիվը՝ 10000 մարդ: Որոշել բնակչության բացարձակ բնական աճը և բնական աճի գործակիցը (պրոմիլ):
Արդյունքը՝
1.Սովորողները լուծում են վերը նշված խնդիրները և տեղադրում իրենց բլոգներում:
2. Սովորողները վերլուծում են «բնական շարժ» և «մեխանիկական շարժ» հասկացությունները:
3.Սովորողները վերլուծում են ՀՀ բնակչության արտագաղթի պատճառներն ու ուղղությունները նախկինում և ներկայումս: Հրապարակում են բլոգում:
4.Սովորողները վերլուծում են գյուղական և քաղաքային տարաբնակեցումները: Հրապարակում են բլոգում:
Հարցերի դեպքում գրել g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:
Ուսումնական նյութեր՝
ՀՀ բնակչությունը,թվաքանակը, բնական և մեխանիկական շարժը
Բնակչության բնական աճ, ծնելիություն, մահացություն