Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 04.05-08.05.2020

Սովորողների հետ ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել ենք հետևյալ կերպ.

  • Կապված առաջադրանքների պատասխանների հետ, կապ առանձին սովորողների հետ՝ էլ. փոստով,
  • Օրվա առաջադրանքի բլոգի հղումը սովորողը ուղարկում է ինձ,
  • Սովորողների առցանց առաջադրանքների կատարման գրանցում:

Նշեմ, որ սովորողների մի խումբ պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:

Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ Լճերը, ջրամբարները

10-րդ դասարան՝ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներՕզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Ներկայացնում եմ սովորողների կատարած աշխատանքները.

11-րդ դասարան՝

Սևան ազգային պարկի ՊՈԱԿ-ի տնօրենը խոսեց լճի պահպանության հետագա օգտագործման ծրագրերի մասին, հուսով է, որ առաջիկայում բոլոր խնդիրները կլուծվեն:
Եվ վերջում, խնդրեց ազգաբնակչությանը, զբոսաշրջիկներին որևէ ռեսուրս օգտագործելուց, կամ բնության հետ ինչ-որ գործողություն անելուց առաջ անպայման խորհրդակցել մասնագետների հետ, որպեսզի իրենց գործունեության արդյունքում վնաս չտան բնությանը: Ֆիլմի վերլուծություն է գրել Ինեսսա Փանոսյանը:

Կարծում եմ հիմնական խնդիրը 1931 թվականի ջրի մակարդակի նվազումն էր, որի պատճառով ջրի էկոլոգիական հավասարակշռության խախտվել էր, պակասել էր ջրում առկա թթվածինը, բարձրացել էր ջրի միջին ջերմաստիճանը և աղտոտվածությունը, ձկան պաշարները կրճատվել էին մոտ 50 անգամ, որոշ տեսակներ իսպառ ոչնչացվել։ Գրում է Մանե Բարսեղյանը:

10-րդ դասարան՝

Շատերը գուցե չեն էլ պատկերացնում , որ ջերմաստիճանի փոփոխության պատճառով էնդեմիկ բուսատեսակներ և կենդանատեսակներ են վերանում։Ակտիվանում են սողանքները , ավելանում են բնական աղետների թիվը , նվազում են ջրային ռեսուրսները։ Գրում է Համիկ Թադևոսյանը:

Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնություն։ Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի  ճառագայթների նկատմամբ։ Գրում է Թամարա Դավթյանը:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվեկցիայով փորձ է արվում զարգացած երկրներում կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ 2015 թվականի Փարիզի համաձայնագրով կոնվեկցիայի անդամ 196 երկրները կմիավորեն ջանքերը, որպեսզի գլոբալ միջին ջերմաստիճանը չբարձրանա 2 աստիճանով։ Գրում է Տիգրան Չերքեզյանը:

Ցանկանում եմ ավելացնել նաև, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով փորձ է արվել զարգացած երկրներում կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, փոխարենը խրախուսվում են վերականգնվող էներգիայի աղբյուրները , որոնք են քամու և արևային էներգիան։ Գրում է Էլեն Պողոսյանը:

Թողնել մեկնաբանություն