ՀՀ բնակչության տեղաբաշխումը

ՀՀ մշտական ՀՀ բնակչության միջին խտությունը 110 է (2010)։ Խտությունն առավել ըստ մարզերի և Երևանի մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընղհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռնային և սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարղ/կմ2), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց ձորի (24 մարղ/կմ2) մարզերը։

Քաղաքային և գյուղական բնակչություն

Լեռնային երկրներին բնորոշ է բնակչության խտության աստիճանական նվազումն ըստ տեղանքի բարձրության: ՀՀ-ում մշտական բնակչություն կա 400-2400 մ բացարձակ բարձրություններն ընդգրկող վերընթաց գոտիներում: ՀՀ-ում ամենացածր բնակավայրը Տավուշի մարզի Դեբեդավան գյուղն է ՝ 400 մ, ամենաբարձրը՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժան՝ 2350 մ:

Բնակչությունը ցրված չէ տարածքով մեկ, այլ կենտրոնանում է բնակավայրերում՝ քաղաքներում և գյուղերում:Ժամանակի ընթացքում բնակավայրերը միմյանց հետ կապվել են ճանապարհներով և գոյացել է բնակավարերի ցանց:

ՀՀ բնակավայրերի ցանցը կամ տարաբնակեցումը, միասնական լինելով հանդերձ, իր տարբեր մասերում տարբեր խտություն ու գծագրություն ունի: Բնակավայրերը շատ են ցածրադիր հարթավայրերում և միջլեռնային գետահովիտներում:

Քաղաքը, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, միշտ եղել և մնում է բնակչության ոչ գյուղատնտեսական գործունեության վայր:

ՀՀ քաղաքային տարաբնակեցման համակարգը բաղկացած է 49 քաղաքի:

1913-ին կար քաղաքային 4 բնակավայր՝ Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) և Գորիս՝ 104 հգ. ընդհանուր բնակչությամբ։ Խորհրդային շրջանում, արդյունաբերության զարգացմամբ պայմանավորված, տեղի է ունեցել արագ քաղաքակենտրոնացում։ Ստեղծվել են նոր քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։ 1926-ին քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել 119 %, 1940-ին՝ 30 %, 1959-ին՝ 50 %։ 1940-ական թթ-ի վերջերից սկսվել է գյուղերից բնակչության զգալի արտահոսք քաղաքային բնակավայրեր և Արարատյան դաշտի գյուղեր, որի հետևանքով ՀՀ գյուղ, բազմաթիվ բնակավայրերի բնակչության թիվը կտրուկ նվազել է, իսկ մի մասն էլ դադարել է գոյություն ունենալուց։

Ըստ մարդաշատության ՀՀ-ում 2013 թ. տվյալներով առանձնանում են.

1.Միլիոնանոց քաղաք-Երևան

2.Մեծ քաղաք (100-250 հազ. բնակիչ)-Գյումրի

3.Միջին մեծության քաղաք (50-100 հազ. բնակիչ)-Վանաձոր

4.Կիսամիջին մեծության քաղաքներ (20-50 հազ. բնակիչ): Դրանք 12-ն են ՝ Վաղարշապատ, Արմավիր, Հրազդան,Աբովյան, Չարենցավան, Կապան, Գորիս, Իջևան, Արտաշատ, Արարատ, Մասիս, Գավառ:

5.Փոքր քաղաքներ (մինչև 20 հազ. բնակիչ): Դրանք 34-ն են. այդ թվում՝ Աշտարակը, Եղեգնաձորն և այլն:

Գյուղական բնակավայրերի ցանցը ի տարբերություն քաղաքների, ձևավորվել է շատ ավելի վաղ ժամանակներում և ավելի կկայուն է: Այդ ցանցը ներկայումս ընդգրկում է 953 գյուղական բնակավայր:

Լեռնային տարածքների բնորոշ է գծային տարաբնակեցումտ, երբ լեռնաշղթաներով սեղմված նեղ գետահովիտներում հաջորդաբար տեղադրված են տարբեր մեծության գյուղեր: Լեռնային տարածքներում, հատկապես Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որտեղ գյուղատնտեսական հողակտորները փոքր են և ցրված, գերակշռում են մինչև 500 բնակիչ ունեցող փոքր և մանր գյուղերը:

Դրան հակառակ՝ հարթավայրերում (Արարատյան և Շիրակի դաշտեր, Սևանի գոգոավորություն) գերակշռում են մեծ և խոշոր գյուղերը, բնակավայրերի ցանցն էլ շատ խիտ է: Օրինակ Արարատյան դաշտի առանձին տեղամասերում գյուղերն այնպես են ձուլվել իրար, որ դժվար է նկատել, թե որտեղ է ավարտվում մի գյուղը և սկսվում մյուսը: Այդպիսի տարաբնակեցումը հայտնի է համատարած կամ հոծ տարաբնակեցում անվամբ:

Թողնել մեկնաբանություն