Բնակչության սեռատարիքային կազմ
Մինչև Հայրենական մեծ պատերազմը (1941-1945) ՀԽՍՀ բնակչության կազմում գերակշռել են տղամարդիկ, հատկապես՝ տարիքային ցածր խմբերում։ Պատերազմի հետևանքով խախտվել է սեռերի հարաբերակցությունը։ 1959 թվականին կանայք կազմել են բնակչության 52,2 %-ը, 1970 թվականին՝ բնակչության բաշխումը՝ 51,2 %-ը, 1979 թվականին՝ 51,3 %-ը, 1989 թվականին՝ 51 %-ը, 2001 թվականին՝ 52 %-ը, 2010 թվականին՝ 51,5 %-ը։ 2010 թվականին բնակչության միջին տարիքը եղել է 34,8 (տղամարդկանցը՝ 33,1, կանանցը՝ 36,4), 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը՝ 19,8 % (1990 թվականին՝ 32,2 %), աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշիռը՝68,7 % (1990 թվականին՝ 59,7 %), աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը՝ 11,5 % (1990 թվականին՝ 8,1 %)։ Աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդու հաշվով հաշվառվել են մինչև 15 տարեկան 456 երեխա և կենսաթոշակառու (2010)։ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի ընդհա նուր պատկերում նկատվում է բնակչու ժողովրդագրական ծերացման խորացում։ Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի՝ եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը 7 %-ից ավելի է, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերա ցած։ ՀՀ-ում այդ ցուցանիշը 2010 թվականին 11,5% էր, որը չի կարող չանհանգստացնել։
Բնակչության սեռային կազմն արտահայտում է բնակչության թվում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը:
• Սեռատարիքային կազմը տարբեր տարիքային խմբերում նույնը չէ:
• Մինչև 16-17 տարեկանների խմբում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները, 18-24 տարեկանում հավասարվում են, իսկ 25-ից բարձր կանայք ավելի շատ են քան տղամարդիկ:
Հայաստանի Հանրապետության բնակչությանն իր ազգային կազմով տարածաշրջանի ամենամիատար պետությունն է: Մինչև 1979-80թթ թվաքանակով երկրորդ ազգն ադրբեջանցիներն էին(155հազար մարդ),երրորդը` ռուսները մոտ (70հազար մարդ),չորրորդը` եզդիները(52 հազար):Ներկայումս եզդիները արդեն երկրորդ տեղում են, ադրբեջանցիներ չկան այլևս, իսկ ռուսների թվաքանակը պակասել է`40հազար: Կան նաև փոքրաթիվ ուկրաինացիներ, ասորիներ,հույներ, պարսիկներ, հրեաներ:
Աշխատանքային ռեսուրս է համարվում բնակչության այն մասը, որը կարող է աշխա տանքային գործնեություն ծավալել և դրանով իսկ դառնալ հասարակթյան արտադրողական ուժերի ակտիվ տարրը: Աշխատանքային ռեսուրսների մեջ մտնում են աշխատունակ տարիքի բնակիչները (առանց առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների), աշխատող դեռահասները և կենսաթոշակառուները: Աշխատանքային ռեսուրսների քանակով և որակով, դրանց օգտագործման բնույթով են որոշվում ցանկացած երկրի տնտեսական զարգացման հնարավորություններն մակարդակը: Ստորև բերված սխեման ցույց է տալիս, թե ինչ ցուցանիշներով են բնթագրվում աշխատանքային ռեսրսուների քանակն որակը, ինչպիսին է դրանց օգտագործման վիճակը: Աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման վիճակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները
· ընդհանուր թիվը
· սեռատարիքային կազմը
· տնտեսապես ակտիվ բնակչության թիվը
· զբաղվածների ընդհանր թիվը
· զբաղվածների թիվն ըստ ոլորտների և ճյուղերի
· սոցիալ- դասակարգային կազմը
· կրթական և մշակթային մակարդակը:
Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչթյան
ընդհանր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչթյան ընդհանուր թիվը և այդ թվում աշխատունակ տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսների քանակը 2,28 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի գրեթե 70%-ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռ և Կոտայքի մարզերում: