Հայերը պատկանում են եվրոպեոիդ մեծ ռասսայի հարավային ճյուղի
արմենոիդ (առաջավորասիական) մարդաբանական տիպին և որպես էթնիկ
խումբ ձևավորվել են Հայկական լեռնաշխարհում: Հազարամյակներ ի վեր
նրանք եղել են տարածաշրջանի հիմնական բնակիչները:
Հայերը պատկանում են այն ազգերի թվին, որոնք սփռված են աշխարհով
մեկ: Հայաստանի Հանրապետթյան սահմաններից դուրս աշխարհի 7 տասնյակից ավելի երկրներում, ապրում են թվով երկու անգամ ավելի հայեր, քան բուն ՀՀ-ում: Աշխարհում հայ բնակչության թվաքանակի մասին տվյալները մոտավոր են, քանի որ առանձին երկրներ պաշտոնական տեղեկթյուններ չեն հրապարակում սեփական բնակչության ազգային կազմի վերաբերյալ: Աշխարհում հայերի թիվը գնահատվում է մոտ 10 մլն մարդ, որից ավելի քան 7 մլն -ը ապրում է ՀՀ սահմաններից դուրս, առավելապես Ռուսաստանում (2 մլն-ից ավելի), ԱՄՆ -ում (1.2 մլն), Ֆրանսիայում (0.5 մլն), Վրաստանում (0.4 մլն): Հայաստանի Հանրապետթյան մշտական բնակչթույան թվաքանակը 2011թ. մարդահամարի տվյալներով կազմել է մոտ 3.0 մլն մարդ: Այդ թիվը մե՞ծ է, թե՞ փոքր: Ինչպես արդեն նշել ենք, մեր երկիրը բնակչության թվաքանակով փոքր պետություն է, աշխարհում զիջում է ավելի քան l30 պետությունների և համեմատելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Նորվեգիան, Ալբանիան, Ուրգվայը,Նոր Զելանդիան, Լիտվան, Մոնղոլիան: Ուշադիր դիտելով աշխարհի քարտեզը կնկատեք, որ այդ երկրները, ունենալով մոտավորապես հավասար բնակչության, խիստ տարբերվում են տարածքի մեծթյամբ: Տարածքների տարբեր մեծության պատճառով տարբեր է բնակչության խտությունը: Հայաստանի Հանրապետթյունը խտաբնակ երկրներից
է 102 մարդ/կմ2 (առանց Սևանա լճի մակերեսի 107 մարդ/կմ2): Այդ ցուցանիշով
ՀՀ -ն գերազանցում է իր անմիջական հարևաններին՝ Թուրքիային, Իրանին,
Վրաստանին (բացառությամբ Ադրբեջանի), որոնց զգալիորեն զիջում է բնակչության ընդհանուր թվաքանակով:
Բնակչության ընդհանուր թվաքանակից խտությունից բացի, ցանկացած
երկրի բնակչությունը բնութագրող կարևոր ցուցանիշ է թվաքանակի շարժընթացը:
Բնակչությունը բնութագրող ցուցանիշներն են՝
- Թվաքանակ
- Խտություն
- Թվաքանակի շարժընթաց
Բնակչության բնական շարժը
Խորհրդային տարիներին Հայաստանի բնակչության ավելացման հիմնական միջոցը եղել է բնական աճը՝ ծնելիության բարձր մակարդակն ու մահացության աստիճանաբար նվազումը։ 1920-ական թվականների կեսերին ծնելիությունը եղել է բավական բարձր՝ 1000 բնակչի հաշվով՝ 56-58 մարդ (56-58 %)։ Չնայած հետագա որոշակի անկմանը՝ ծնելիության բավական բարձր մակարդակ՝ 41,2 %, պահպանվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) սկզբնական շրջանը (1939-1940)։ Բնական աճն ապահովվել է հիմնականում մահացության նվազման հաշվին։ Խորհրդա–գերմանական Պատերազմի տարիներին (1941-1945) բնական աճը նվազել է, որովհետև կտրուկ իջել է 20-29 տարեկան երիտասարդների և ամուսնությունների թիվը։ 1950-ին արձանագրվել է ծնունդների ու բնական աճի ցուցանիշների զգալի նվազում՝ համապատասխանաբար՝ 32,1 և 23,6 ։ Դրան հաջորդել է պատերազմների ավարտին բնորոշ ժողովրդագրական բռնկում, ծնելիությունն աճել է, մահացությունը նվազել, որոնց շնորհիվ 1960-ին արձանագրվել են ծնելիության ու բնական աճի հետպատերազմյան շրջանի առավելագույն ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 40,1 և 33,3 %։ Ապա հաջորդել է այդ ցուցանիշների նվազման մի շրջան, որը պայմանավորված էր քաղաքային բնակչության արագ աճով, բնակչության մշակութակենցաղային մակարդակի բարձրացումով, կանանց զբաղվածության աստիճանի մեծացումով ու ընտանիքների փոքրացմամբ։ 1970-ական թթ-ին ծնելիության ու բնական աճի ցուցանիշները որոշակիորեն կայունացել են, իսկ 1985-ին արձանագրվել են դրանց վերջին շրջանի առավելագույն արժեքները՝ համապատասխանաբար՝ 24,1 և 18,2 %։ Սպիտակի երկրաշարժի (1988), Դարաբաղյան պատերազմի (1991-1994), տնտեսական շրջափակման և դրանով պայմանավորված արտագաղթի հետևանքով ծնելիությունն ու բնական աճը նվազել են՝ 2001-ին հասնելով իրենց նվազագույն արժեքներին՝ համապատասխանաբար՝ 9,5 և 3,5 %, որից հետո սկսել է դրանց դանդաղ աճի փուլը։ 2005-ին ծնելիությունն աճել է, բայց մահացության աճի պատճառով բնական աճը մնացել է գրեթե նույնը, իսկ 2010-ին ծնելիությունը հասել է 13,8 %-ի, որը մահացության փոքր աճի պայմաններում անգամ ապահովել է բնական աճի որոշ՝ 5.2 % ավելացում։ Բնակչության բնական շարժի փոփոխությունները պայմանավորված են կանանց ծնունակության, տարիքային ծնելիության և ծնելիության գումարային գործակիցների մեծություններով, որոնք թյունը, որի խթանումը ՀՀ-ն այդ ժամանակաշրջանում կրել են լուրջ ում դարձել է սոցիալական ոլորտի փոփոխություններ։ Եթե 1926-ին 15-49 առաջնահերթություն։ Տարեկան 1000 կնոջը բաժին էր ընկնում 229,1 ծնունդ, ապա 2010-ին՝49,3, 15-49 տարեկան կանայք ունենում էին միջինը 7.2 երեխա, ապա 2010-ին՝ 1,6 երեխա, այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջինը 2,15 երեխա։ 2010-ին բնակչության ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1,6, մոր միջին տարիքը՝ 25,1, առաջին երեխայի ծննդյան ժամանակը՝ 23 տարեկան։
Բնակչության միգրացիան
Միգրացիան բնակչության տեղաշարժերն են հիմնականում մեծ խմբերով՝ պայմանավորված պատերազմներով, քաղաքական իրավիճակներով, բնական աղետներով, տնտեսական և այլ պատճառներով։ Միգրանտները լինում են արտագաղթողներ, ներգաղթողներ, ներքին տեղափոխվողներ, ինչպես նաև փախստականներ։ Հայերի ամենամեծ արտագաղթը տեղի է ունեցել XI-XV դարերում՝ սելջուկ թուրքերի, մոնղոլ-թաթարների և թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում։ Հայրենիքից հեռացած գաղթական հայերը տարբեր երկրներում (Վրաստան, Հյուսիսային Կովկաս, Ուկրաինա, Ղրիմ, Մոլդովա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և այլուր) ստեղծել են մոտ 25 գաղթավայր։ 1604-ին Իրանի Շահ Աբբասն ավերել ու ամայացրել է Արևելյան Հայաստանի մի շարք շեներ, բնակչությանը (շուրջ 350 հազար հայ) բռնի գաղթեցրել Պարսկաստանի ներքին գավառներ։ Ներգաղթը Հայաստան զգալի էր հատկապես 1828-ի Թուրքմենչայի և 1829-ի Ադրիանապոլսի պայմանագրերից հետո, երբ Արևելյան Հայաստանի Հայկական մարզ են եկել մոտ 50 հազար պարսկահայեր և 100 հազար արևմտահայեր։
Խորհրդային տարիներին կազմակերպվել է սփյուռքահայերի ներգաղթ 3 փուլով՝ 1920-1930-ական թթ., 1946-1950-ական թթ. և 1960-ական թթ-ից հետո։ Ընդհանուր թվով 26 երկրից ՀԽՍՀ է տեղափոխվել ավելի քան 250 հազար հայ։ 1926-39-ին ՀԽՍՀ բնակչության միգրացիոն հոսքերի դրական մնացորդը կազմել է 44 հազար, 1950-70-ին՝ 64,8 հազար, 1970-82-ին՝ 144,3 հազար։ Այդ շրջանում զգալի ներհոսք է եղել նաև հարևան Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, եկել են հիմնականում երիտասարդ՝ վերարտադրության տարիքի ընտանիքներ, որի շնորհիվ հանրապետությունում մեծացել է բնական աճի տեմպը։
Գերակշիռ մասը (70-75 %) մեկնել է Ռուսաստան, 25-30 %-ը՝ ԱՄՆ, Իսրայել, Հունաստան և այլն։ 1990-2010-ին ՀՀ միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 1 մլն մարդ՝ բնակչության 18 %-ը։ ՀՀ-ում ակտիվորեն ընթացել են նաև ներհանրապետական տեղաշարժեր։ Ռազմ, գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից մարզերի (Տավուշ, Սյունիք) և ԼՂՀ մոտ 117 հազար բնակիչներ տեղափոխվել են ՀՀ այլ մարզեր և Ե- րևան։ Մյուս կողմից՝ քաղաքներում տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքաբնակների որոշ մասը տեղափոխվել է գյուղեր՝ զբաղվելու հողագործությամբ կամ անասնապահությամբ, իսկ նոսր բնակեցված լեռն, ու նախալեռն, շրջաններից և աղետի գոտու բնակավայրերից 90-100 հազար մարդ տեղափոխվել է մայրաքաղաք ու Արարատյան դաշտի բնակավայրեր։