Հայերը պատկանում են եվրոպեոիդ մեծ ռասսայի հարավային ճյուղի
արմենոիդ (առաջավորասիական) մարդաբանական տիպին և որպես էթնիկ
խումբ ձևավորվել են Հայկական լեռնաշխարհում: Հազարամյակներ ի վեր
նրանք եղել են տարածաշրջանի հիմնական բնակիչները:
Հայերը պատկանում են այն ազգերի թվին, որոնք սփռված են աշխարհով
մեկ: Հայաստանի Հանրապետթյան սահմաններից դուրս աշխարհի 7 տասնյակից ավելի երկրներում, ապրում են թվով երկու անգամ ավելի հայեր, քան բուն ՀՀ-ում: Աշխարհում հայ բնակչության թվաքանակի մասին տվյալները մոտավոր են, քանի որ առանձին երկրներ պաշտոնական տեղեկթյուններ չեն հրապարակում սեփական բնակչության ազգային կազմի վերաբերյալ: Աշխարհում հայերի թիվը գնահատվում է մոտ 10 մլն մարդ, որից ավելի քան 7 մլն -ը ապրում է ՀՀ սահմաններից դուրս, առավելապես Ռուսաստանում (2 մլն-ից ավելի), ԱՄՆ -ում (1.2 մլն), Ֆրանսիայում (0.5 մլն), Վրաստանում (0.4 մլն): Հայաստանի Հանրապետթյան մշտական բնակչթույան թվաքանակը 2011թ. մարդահամարի տվյալներով կազմել է մոտ 3.0 մլն մարդ: Այդ թիվը մե՞ծ է, թե՞ փոքր: Ինչպես արդեն նշել ենք, մեր երկիրը բնակչության թվաքանակով փոքր պետություն է, աշխարհում զիջում է ավելի քան l30 պետությունների և համեմատելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Նորվեգիան, Ալբանիան, Ուրգվայը,Նոր Զելանդիան, Լիտվան, Մոնղոլիան: Ուշադիր դիտելով աշխարհի քարտեզը կնկատեք, որ այդ երկրները, ունենալով մոտավորապես հավասար բնակչության, խիստ տարբերվում են տարածքի մեծթյամբ: Տարածքների տարբեր մեծության պատճառով տարբեր է բնակչության խտությունը: Հայաստանի Հանրապետթյունը խտաբնակ երկրներից
է 102 մարդ/կմ2 (առանց Սևանա լճի մակերեսի 107 մարդ/կմ2): Այդ ցուցանիշով
ՀՀ -ն գերազանցում է իր անմիջական հարևաններին՝ Թուրքիային, Իրանին,
Վրաստանին (բացառությամբ Ադրբեջանի), որոնց զգալիորեն զիջում է բնակչության ընդհանուր թվաքանակով:
Բնակչության ընդհանուր թվաքանակից խտությունից բացի, ցանկացած
երկրի բնակչությունը բնութագրող կարևոր ցուցանիշ է թվաքանակի շարժընթացը: