Մարդը կլիմայի փոփոխության պատճառ: Նախագիծ

ԿԼԻՄԱՅԻ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ...

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ուսումնասիրել գլոբալ կլիմայի փոփոխությունը, հետևանքները և վերլուծել նրանում մարդածին գործոնի դերը:

Ընթացքը (Ժամանակահատվածը 4 շաբաթ)

Բովանդակություն՝

  1. Ուսումնասիրել կլիմա հասկացությունը:
  2. Տարբերակել կլիմայագոյացնող պրոցեսները:
  3. Վերլուծել մարդածին գործոնի դերը կլիմայի փոփոխության մեջ,
  4. Թվարկել մի քանի մարդածին գործոններ,
  5. Ուսումնասիրել կլիմայագոյացնող բնական գործոնները,
  6. Նշել մի քանի բնական գործոններ,
  7. Համեմատել կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները,
  8. Ուսումնասիրել գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխության հետևանքները,
  9. Պատկերացում կազմել ջերմոցային գազերի մասին,
  10. Թվարկել գլխավոր ջերմոցային գազերը,
  11. Վերլուծել ջերմոցային գազերի ունեցած ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա,
  12. Ներկայացնել կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում,
  13. Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն, ֆիլմի դիտում, վերլուծություն,
  14. Կլիմայի փոփոխություն, անձնական կարծիք, ֆիլմի դիտում, վերլուծություն,

Արդյունքը՝

1.Սովորողները վերլուծում են կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները, ներկայացնում, որ գործոնի ազդեցությունն է առավել մեծ կլիմայի փոփոխության վրա:Հրապարակում են բլոգում:

2.Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն, ֆիլմի դիտում, վերլուծություն: Վերլուծությունը հրապարակում են բլոգում:

3.Կլիմայի փոփոխություն, անձնական կարծիք, ֆիլմի դիտում, վերլուծություն: Վերլուծությունը հրապարակում են բլոգում:

4.Սովորողները վերլուծում են կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում: Կցել նաև ֆիլմ, որը դիպուկ կներկայացնի այդ, հակիրճ նաև ֆիլմի մասին:

Հարցերի դեպքում գրել g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:

Ուսումնական նյութեր՝

Կլիմա, կլիմայագոյացնող պրոցեսներ

Գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխության հետևանքները

Կլիմայագոյացնող մարդածին գործոններ

Կլիմայագոյացնող բնական գործոններ

Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում

Թողնել մեկնաբանություն