Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Նշեմ, որ սովորողների մի խումբ պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:
Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝
9-րդ դասարան՝ Լճերը, ջրամբարները
10-րդ դասարան՝ Հողային ռեսուրսներ
11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներ, Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր
Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Սովորողների հետ ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել ենք հետևյալ կերպ.
- Կապված առաջադրանքների պատասխանների հետ, կապ առանձին սովորողների հետ՝ էլ. փոստով,
- Օրվա առաջադրանքի բլոգի հղումը սովորողը ուղարկում է ինձ,
- Օրվա վերջում հրապարակում եմ բլոգների փաթեթներ, օրվա ամփոփում,
- Սովորողների համար տեսադասերի պատրաստում,
- Սովորողների առցանց առաջադրանքների կատարման գրանցում:
Տեղադրում եմ ուսուցման արդյունքների ամփոփումները՝ ըստ օրերի:
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 27.04.2020
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 28.04.2020
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 29.04.2020