Հազարամյակների ընթացքում մարդու տնտեսական գործունեությունը հարմարվում էր շրջապատող կլիմայական պայմաններին, սակայն, հաշվի չառնելով այդ գործունեության դրական կամ բացասական ազդեցությունը կլիմայի վրա: Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար
թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած ազդեցության խնդիրը:
Կլիմայի մարդածին գործոնների թվին են պատկանում.
- Տնտեսական գործունեության ազդեցությունը մթնոլորտի քիմիական
բաղադրության վրա, ինչը պայմանավորված է ածխածնի երկօքսիդի և այլ
ջերմոցային գազերի արտանետմամբ` զանազան արդյունաբերական աէրոզոլների, ինչպես նաև օրգանական վառելիքի այրման արդյունք են (Նկ. 1.2.); - Հողային ընդարձակ զանգվածների մերկացումը, անտառների ոչնչացումը, անասունների գերարածեցումը և այլ տնտեսական գործունեությունների ազդեցությունը գետնամերձ մակերևույթի վրա: Այս ամենը բերում է
Երկրի մակերևույթի ալբեդոյի փոփոխությանը, ինչպես նաև ջերմա- և
խոնավաշրջանառության պրոցեսների խանգարման; - Տեղային ազդեցությունը կլիմայական համակարգի առանձին բաղադրիչների վրա: Սրանց են պատկանում` ջերմային աղտոտումը գոյություն
ունեցող ջրամաբարների վատթարացումը և նորերի կառուցումը, արիդ
զոնաներում բուսականության ոչնչոցումը; - Ազդեցությունը մթնոլորտ–օվկիանոս–ցամաքի մակերևույթ համակարգի խոնավաշրջանառության վրա: Սրանց թվին են պատկանում` ազդեցությունը ամպամածության վրա, ջրդի հողատարածքների շրջաններում
գոլորշիացման մեծացումը, օվկիանոսային ջրերի աղտոտումը և այլն; - Մարդու կողմից էներգիայի օգտագործումը տարատեսակ տնտեսական գործունեության պայմաններում բերում է մթնոլորտի լրացուցիչ տաքացման: Մարդու օգտագործած ողջ էներգիան վեր է ածվում ջերմության, ընդ
որում այդ ջերմության հիմնական մասը հանդիսանում է մթնոլորտի համար
որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր, որը բերում է վերջինիս ջերմաստիճանի
բարձրացմանը:
Ջերմության լրացուցիչ աղբյուր են նավթը, բնական գազը, ատոմային
էներգիան:
Հիդրոէներգիան, փայտի ու գյուղատնտեսական մթերքներում կուտակված էներգիան` ամեն տարի Երկրի կողմից կլանված արեգականային ճառագայթման փոխակերպված էներգիան է: Այս տեսակի էներգիայի ծախսը չի փոխում Երկրի ջերմային հաշվեկշիռը և չի բերում նրա լրացուցիչ տաքացման: Բացի այդ, այն կազմում է մարդու կողմից օգտագործվող էներգիայի չնչին մասը:
Օգտագործվող էներգիայի քանակի հետագա աճի պայմաններում` տնտեսական գործունեության ընթացքում արտադրվող էներգիան կարող է Երկրի կողմից արեգակնային ճառագայթման էներգիայի համեմատ զգալի մաս կազմել, ինչը կբերի կլիմայի գլոբալ փոփոխությանը` տաքացմանը: Կլիմայական պայմանների վրա ավելի բարդ ազդեցություն է ունենում մթնոլորտում պարունակվող աէրոզոլը, քանի որ աէրոզոլի մասնիկները թողնում են երկակի ազդեցություն. կլանում կամ ցրում են ինչպես կարճ-, այնպես էլ երկարալիքային ճառագայթումը: Տնտեսական գործունեության արյդունքում` մթնոլորտում աէրոզոլի քանակի աճը բերում է մթնոլորտի ճառագայթային հաշվեկշռի փոփոխությանը, ինչը կարող է նպաստել` ինչպես ցրտեցմանը, այնպես էլ` տաքացմանը: