Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում

Կլիմայի գլոբալ փոփոխության միտումները Հայաստանի տարածքում
վեր հանելու նպատակաով օգտվել ենք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) պարբերական հրապարակումներից և օգտագործել ՀՀ տարածքում երկար տարիներ գործած բնորոշ օդերևութաբանական կայանների օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների տվյալները, հաշվարկվել են մթնոլորտային խոնավացման գործակցի մեծությունները: Կլիմայի գլոբալ փոփոխության հարցերը բազմակողմանի քննարկման են ենթարկվել ՀՀ տարածքի մասշտաբով:


Գլոբալ էկոլոգիական ֆոնդի և ՀՀ-ում ՄԱԿ զարգացման ծրագրի օժանդակությամբ 90-ական թվականներին ուսումնասիրվեցին կլիմայի փոփոխության և կանխատեսման հարցերը ՀՀ տարածքում, գնահատվեցին օդի ջերմաստիճանի անոմալիաները, կլիմայի փոփոխության հնարավոր սցենարները, մթնոլորտային տեղումների կանխատեսվող փոփոխությունները, վտանգավոր երևույթների փոփոխության հարցերը, բնական էկոհամակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության խոցելիությունը, քննարկվեց կլիմայի փոփոխության ազդեցությունը բնակչության առողջության վրա, ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ռազմավարությունը, կազմվեց ջերմոցային գազերի ազգային կադաստր և շատ այլ կարևոր հիմնահարցեր:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ օդերևութաբանական
կայանների 1964-1990թթ. օդի տարեկան միջին ջերմաստիճանների շեղումը
1961-1990թթ. ստանդարտ ժամանակահատվածի (1961-1990թթ.) նկատմամբ
կազմել է ընդամենը 0.40C, ընդ որում այդ ժամանակահատվածում ձմռան
ամիսների ջերմաստիճանը աճել է 0.800C, գարնան ամիսներին0.19C, ամռանը 0.730C, իսկ աշնանը նվազել է 0.090C: Գիտնականները նշում են նաև, որ 1930-1996թթ. միջակայքում տարբեր տևողության ժամանակահատվածներ ցույց են տալիս ստանդարտի նկատմամբ տարբեր անոմալիաներ. օրինակ, եթե 1930-1990թթ. այն հավասար է 0.010C, ապա 1935-1990թթ. անոմալիան բացասական է` -0.080C: Հաշվարկները ցույց են տվել, որ ջերմաստիճանների առավել աճը ՀՀ տարածքում 2100 թ. կարող է կազմել 1.75C:

Հանրապետության ողջ տարածքի մթնոլորտային տեղումների 30-100 տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տարեկան տեղումները ներկա փուլում պակասել են 5.8%, ընդ որում տաք ժամանակահատվածում նվազել են 7.1%, իսկ ցուրտ սեզոնում աճել են 8.5%: Եթե նման միտումը պահպանվի, ապա 2100թ. տեղումների քանակը կնվազի 10%, այսինքն ՀՀ տարածքում ներկայիս 569 մմ փոխարեն սպասվում է 510 մմ տարեկան տեղումներ: Միաժամանակ նշվում է, որ վեգետացիոն շրջանի տեղումների քանակը որոշ չափով ավելանալու է հյուսիս-արևմուտքում, Սևանի ավազանում, Ապարանի գոգահովտում, Սյունիքում և մի քանի այլ տարածքներում: Իսկ ՀՀ հյուսիսարևելքում, Արարատյան դաշտում, Շիրակում և մի
շարք այլ շրջաններում սպասվում է զգալի նվազում: Հաշվարկների համաձայն տարվա ցուրտ սեզոնի տեղումների քանակը ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, Սևանում, Ապարան-Հրազդանում, Շիրակում, Արարատյան դաշտում, Հարավային Սյունիքում 2100թ. պետք է ավելանա 30.6%, իսկ Արարատյան գոգավորության լանջերին, Վայքում, Սյունիքի մի մասում սպասվում է տեղումների նվազում 15.8%:

Կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով նկատվում են որոշ փոփոխություններ նաև վտանգավոր ջրաօդերևութաբանական երևույթների հաճախականության մեջ: Այսպես օրինակ 1961-1990թթ. ընթացքում կարկտային օրերի գումարային քանակը 1935-1990թթ. ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում նվազել է 46 օրով: Վեգետացիոն շրջանում ցրտահարություններով օրերի թիվն, ընդհանուր առմամբ, աճել է 5%:
1961-1989թթ. ընթացքում ուժեղ քամիների դեպքերը ՀՀ-ում աճել են 59%, իսկ առատ տեղումների դեպքերըª ընդհակառակը նվազել են 12-15%: Անձրևազուրկ օրերի քանակը, 1951-1988թթ. տվյալների համաձայն,Սևանում, Արմավիրում և Սիսիանում նվազել է, իսկ Թալինում, Գավառում, Ապարանում, Գյումրիում և Ֆանտանում` աճել:

Հայտնի է, որ համարյա ամեն տարի երաշտային տասնօրյակների թիվն
Արարատյան դաշտում հասնում է 10-12, հետևաբար այստեղ երկրագործությունը պետք է լինի ոռոգելի, քանի որ բնական լանդշաֆտներն այստեղ կրում են կիսաանապատային կամ անապատային բնույթ: Այս թեզը արդարացի է նրանով, որ երաշտային տասնօրյակների մի մասը (7-8) սովորաբար լինում է անընդմեջ և ընդգրկում հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի սկիզբը: Այսպիսի պայմաններում կարող են աճել միայն էֆեմերներ կամ օշինդրի տիպի չորադիմացկուն բազմամյա բույսեր: Կլիմայի գլոբալ տաքացման և տեղումների նվազման հետևանքով Արարատյան գոգավորության կիսաանապատային տիպի լանդշաֆտները
անշուշտ անապատացման կենթարկվեն առաջին հերթին:
Երաշտային տասնօրյակների քանակով Վայոց Ձորի և Մեղրու շրջանների ստորին գոտիները 1000-1400մ բարձրության սահմաններում բավականին նման են Արարատյան գոգավորության պայմաններին և այստեղ երաշտների հավանականությունը կազմում է 85-100%:

Արդյունքում քննարկվող ժամանակահատվածում հիդրոթերմիկ գործակցի արժեքները մնացել են նորմային մոտիկ: Նույն պատկերն է ունեցել նաև չորային տասնօրյակների թիվը վեգետացիոն շրջանում: Այսպիսով, եթե տեղումների ցուցանիշով վերջին 14 տարիները հանդես են գալիս մասնակի չորայնությամբ, ապա միջին տարեկան ջերմաստիաճանները եղել են նորմայից բարձր, իսկ վեգետացիոն շրջանում` ցածր: Հետևաբար կարելի է ասել, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը ՀՀ-ում դառնում է շոշափելի, հատկապես ձմեռների տաքացումով եւ օդերևութաբանական արտակարգ երևույթների հաճախականությամբ:

Թողնել մեկնաբանություն