Գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխության հետևանքները

Ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը բերեց բնական ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը և Երկրի մակերևույթի տաքացմանը: Եթե ձեռք չառնվեն ինչ- որ գործողություններ, ապա ընդամենը հաջորդ հարյուրամյակի ընթացքում միջին գլոբալ ջերմաստիճանը կաճի 0.30C` յուրաքանչյուր տասնամյակի ընթացքում: Տաքացումը, իր հերթին, կբերի բևեռային սառույցների հալքի և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման. մինչև 2030 թվականը նրա միջին մակարդակը կարող է բարձրանալ 20 սմ- ով, իսկ XXI դարի վերջում` 65 սմ- ով:Կանխատեսումների համաձայն ողջ աշխարհում սպասվում է տեղումների մակարդակի բարձրացում, սակայն նմանատիպ գործընթացների ճշտությունը տեղային մակարդակում անհամեմատ փոքր է:

Հնարավոր է, որXXI դարի երկրորդ կեսում, ձմռանը մթնոլորտային տեղումների քանակը բարձրանա հյուսիսային կիսագնդի միջին և բարձր գոտիներում, և Անտարկտիկայում: Ինչ վերաբերում է արևադարձերին, ապա, համաձայն կառուցված մոդելների, սպասվում է, որ տարածքների մի մասում կդիտվեն ավելի շատ մթնոլորտային տեղումներ, քան մյուսներում: Ավստրալիայում, Կենտրոնական Ամերիկայում և Աֆրիկայի հարավային հատվածներում դիտվում է տեղումների քանակի կայուն նվազման տենդենց ձմեռային սեզոնին:Անձրևների և ձյան առավել մեծ քանակը տարվա ձմեռային սեզոնին`բարձր լայնություններում, կբերի հողի խոնավացման մեծացմանը, սակայնավելի բարձր ջերմաստիճանները կարող են ամառային սեզոնին հողի խոնավության կորստի պատճառ հանդիսանալ: Հողի խոնավության մակարդակի լոկալ փոփոխությունները, անկասկած, շատ կարևոր են գյուղատնտեսության համար, սակայն դրանց կանխատեսումը կլիմայական մոդելների օգնությամբ շատ բարդ խնդիր է: Նույնիսկ հողի խոնավության գլոբալ փոփոխության ուղղությունը ամառային ժամանակահատվածում մնում է անորոշ:Էքստրեմալ եղանակային պայմանների հաճախականությունն ու ինտենսիվությունը հնարավոր է կփոխվեն: Ինչպես սպասվում է, տաք օրերի և ջերմային ալիքների քանակը կավելանա գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, ինչպես նաև կպակասի ցուրտ օրերի քանակը:Կլիմատիկ մոդելները լավ ցույց են տալիս, որ էքստրեմալ եղանակային պայմանները որոշ ռեգիոններում կհաճախանան և երաշտի հավանականությունը կոնտինենտալ շրջանններում կբարձրանա: Գոյություն ունեն նաև փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ որոշ շրջաններում փոթորիկները կարող են դառնալ ավելի ինտենսիվ. ինչը կապված է փոթորիկների ինտենսիվության փոփոխությանը միջին լայնություններում` ապա մոդելները տալիս են որոշ չափով հակասական կանխատեսումներ:Չի կարելի բացառել կլիմայի արագ և անկանխատեսելի փոփոխությունները: Սակայն XXI դարի ընթացքում քիչ հավանական է նմանատիպ առավելկտրուկ փոփոխություն` անտարկտիկական սառցային վահանի քայքայում,որը կբերի ծովի մակարդակի կատաստրոֆիկ բարձրացման: Գոյություն ունեն փաստեր, որոնք վկայում են, որ օվկիանոսի շրջանառության փոփոխությունը ռեգիոնալ մասշտաբում կլիմայի վրա զգալի ազդեցություն թողնելով (օրինակ`Գոլֆստրիմ հոսանքի թուլացումը, որը “ջերմացնում է” Եվրոպան), կարող էտեղի ունենալ միայն մի քանի տասնամյակ անց: Սակայն դեռևս հաստատված չէ` կարող են արդյոք այդպիսի փոփոխություններ տեղի ունենալ, ջերմոցային գազերով պայմանավորված տաքացման պատճառով: Գոլֆստրիմի թուլացումը ցույց տվող կլիմայական մոդելները, միևնույն է ենթադրում են, ողջԵվրոպայի մասշտաբներով, ապագա տաքացումներ:Երկրի կլիման արդեն “համակերպվում է” ջերմոցայի գազերի նախկին արտանետումներին: Կլիմայական համակարգը պիտի հարմարվի ջերմոցային գազերի կոնցենտրացիային, որպեսզի պահպանի գլոբալ էներգետիկ հաշվեկշիռը: Սա նշանակում է, որ կլիման փոխվել է և փոխվելու է, քանի դեռ ջերմոցային գազերի մակարդակը շարունակելու է աճել: Այսօր գիտնականները համոզված են, որ անընդհատ համալրվող տվյալների հենքը հաստատում է գլոբալ տաքացման ընդհանուր պատկերը, ինչպես նաև կլիմայական համակարգի մյուս փոփոխությունները:Չափումների հիման վրա ստացված տվյալները մատնանշում են XIXդարի վերջից օդի միջին ջերմաստիճանի` 0.6 ± 0.2 0C բարձրացում: Այս դի-տարկումների արդյունքները համընկնում են կլիմայի, մինչև այսօր,տաքացման աստիճանի կանխատեսման համար օգտագործվող, հատկապես աէրոզոլների սառեցնող էֆեկտը հաշվի առնող մոդելների հիման վրա կատարված կանխատեսումների հետ: Հիմնական տաքացումը տեղի է ունեցել1910-1940 թ.թ. և 1976 մինչ մեր օրերը: Հավանաբար, հյուսիսային կիսագնդում(այն շրջաններում, որոնց համար գոյություն ունի տվյալների բավական քանակ, որպեսզի կատարել նման վերլուծություն), տաքացման տեմպն ու տևողությունը XX դարում եղել են առավել քան երբևէ` նախորդ 1000տարիների ընթացքում: Բացի դրանից, փաստորեն, 1990-ականները եղել է հազարամյակի ամենատաք տասնամյակը, իսկ 1998-ը` ամենատաք տարին:Ծովի միջին մակարդակը բարձրացել է 10-20 սմ: Օվկիանոսի վերին շերտերի տաքացման պատճառով ջուրն ընդլայնվում է և ծովի մակարդակը բարձրանում է: Մոդելների հիման վրա կարելի էր ենթադրել, որ մինչև 0.60Cտաքացումը, իրոք, պիտի բերեր ծովի մակարդակի այսօրվա բարձրացմանը:Սակայն այնպիսի պրոցեսներ ինչպիսիք են` ձյան և սառույցների հալքը Գրենլանդիայում ու Անտարկտիկայում և հյուսիսային մայրցամաքների դանդաղ «ազատումը» բազմադարյան ծանր սառցապատումներից, որոնք մոդելավորման տեսակետից ավելի բարդ պրոցեսներ են, նույնպես էական դերեն ունենում ծովի իրական և թվացյալ մակարդակների փոփոխության վրա:1960-ական թվականների վերջից հյուսիսային կիսագնդի միջին և վերին լայնություններում ձնածածկույթի հաստությունը կրճատվել է շուրջ 10%: Շատ հավանական է, որ XX դարի ընթացքում, լճերի և գետերի սառցակալման ժամանակահատվածը կրճատվել է մոտ երկու շաբաթով: Այդ ժամանակահատվածի ընթացքում նահանջել են նաև ոչ բևեռային շրջանների գրեթե բոլոր հայտնի սառցածածկույթները: Վերջին տասնամյակների ընթացքում Արկտիկայի սառցածածկույթի փռվածությունը տարվա ամառային և գարնանային եղանակներին կրճատվել է 10-15%, իսկ սառցի հաստությունը ամռան վերջում և աշնան սկզբում փոքրացել է 40%:Աշխարհի շատ շրջաններում դիտվում է թափվող տեղումների բարձր մակարդակ: Յուրաքանչյուր տաս տարվա ընթացքում հյուսիսային կիսագնդի մայրցամաքների շրջաններից շատերում, միջին և բարձր լայնություններում դիտվում է տեղումների քանակի աճ 0.5-1%, որն ուղեկցվում է ամպածածկույթի 2%-անոց աճով: Ցամաքի արևադարձային շրջաններում` հյուսիսային լայնության 100 և հարավային լայնության 100 միջև մթնոլորտային տեղումների քանակը, ըստ երևույթին, նույնպես աճել է 0.2 — 0.3 %- ով: Մյուս կողմից` XXդարի ընթացքում դիտվել է տեղումների մակարդակի նվազեցում հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային շրջաններում, հյուսիսային 10-րդ և 30-րդ զուգահեռականների միջև, մոտավորապես 0.3% յուրաքանչյուր տասնամյակի ընթացքում: Բացի դրանից, Աֆրիկայի և Ասիայի որոշ հատվածներում երաշտների հաճախականությունն ու ինտենսիվությունն աճում են: XX դարի ընթացքում կլիմայի փոփոխությունը պայմանավորված է այն հետևանքներով,որոնք սպասվում են ջերմոցային գազերի և աէրոզոլների կոնցենտրացիայի աճի դեպքում: Տաքացման դիտվող տարածական օրինաչափությունները համապատասխանում են մոդելի հիման վրա կազմված կանխատեսումներին:Օրինակ` Երկրագնդի մակերևույթի մոտ, ինչպես նաև օդերևութաբանական զոնդերի և արբանյակների օգնությամբ կատարված չափումները ցույց ենտվել, որ այն ժամանակ երբ տաքանում է Երկրի մակերևույթը, ստրատոսֆերան սառում է: Բացի դրանից, Երկրագնդի մթնոլորտը օվկիանոսների վրատաքանում է ավելի դանդաղ, քան մայրցամաքների վրա, հատկապես օվկիանոսի այն հատվածներում, ուր օվկիանոսի մակերևույթային ջրաշերտերը խառնվում են խորը շերտերի հետ, տարածելով ջերմությունը:Այսպիսով, գոյություն ունեն նոր և համոզիչ ապացույցներ, որ վերջին 50տարիների ընթացքում դիտված տաքացումը հիմնականում պայմանավորվածէ եղել անտրոպոգեն գործոններով:

Թողնել մեկնաբանություն