Monthly Archives: Ապրիլ 2020

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 30.03-03.04.2020

Ծակքար գետի հովիտ

Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Իրականացվող ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները

11-րդ դասարան՝ Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում

10-րդ դասարան՝ Էներգետիկ ռեսուրսներ

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 03.04.2020

11-րդ դասարանի սովորողները իրականցնում են Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում նախագիծը:

Ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է, բնապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։ Շարունակությունը Մարիամ Տեր Դավթյանի բլոգում:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 02.04.2020

10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:

Էլեկտրական էներգիայի պահանջարկի օրեցօր աճը ստիպել է մարդկությանը փնտրել նաև էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Ներկայումս այդպիսիք են հողմային, երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայանները: Շարունակությունը Տիգրան Չերքեզյանի բլոգում:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 01.04.2020

10-րդ դասարանի սովորողները շարունակում են ակտիվորեն աշխատել:

Իրականացվող ուսումնական նախագիծը՝

Էներգետիկ ռեսուրսներ

Այս օրվա առաջադրանքների փաթեթը՝

ՀԷԿ-ները էկոլոգիապես ամենաանվտանգ էլեկտրակայաններն են: Սակայն դրանք ունեն իրենց բացասական կողմերը: Էլեկտրակայանի կառուցման սխալ դիրքի արդյունքում նկատվում է գետի ջրի պակասում: ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է նաև հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի: Գրում է Լիլիթ Աբրահամյանը:

Շարունակել կարդալ