Monthly Archives: Ապրիլ 2020

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ՝ 06.04.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ աշխատանքները՝

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ):Գրում է Համիկ Թադևոսյանը:

Շարունակել կարդալ

Ընտանեկան նախագիծ

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Հողային ռեսուրսներ նախագծի մասն է կազմում:

Եթե փոքրիկ հողամաս ունեք քաղաքում կամ այս ընթացքում կարանտինային օրերը անցկացնում եք մարզերում, պատրաստեք փոքրիկ տեսանյութ հողի մշակման պրոցեսից, գյուղատնտեսական աշխատանքները արդեն սկսվել են:

Շարունակել կարդալ

Էներգետիկ ռեսուրսներ:Նախագծի ամփոփում

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Նախագիծը բավականին հետաքրքիր էր, սովորողները ունեցան ակտիվ մասնակցություն:

Նախագծի շրջանակներում ուսումնասիրեցինք վառելիքաէներգետիկ ռեսուրսները,այլընտրանքային էներգիայի աղբյուրները, անդրադարձանք ջէԿ, ջրէկ, Աէկ-երի բաշխվածությանը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրներին և հետևանքներին:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցում՝ 06.04-10.04.2020

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ 

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները

Առաջադրանք Մաս 1.

Ուսումնասիրել ՀՀ օգտակար հանածոները:

Ներկայացնել ՀՀ տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարները:

Շարունակել կարդալ

Հողային ռեսուրսներ:Նախագիծ

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ուսումնասիրել հողային ռեսուրսները և պարզաբանել հողերի կորստի հիմնական պատճառները:

Ընթացքը (ժամանակահատվածը 4 շաբաթ)

Շարունակել կարդալ

ՀՈՂԵՐՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները ներառում են`

ա) պարարտանյութերի, մելիորացիայի քիմիական միջոցների, վնասատուների դեմ պայքարի և քիմիացման այլ միջոցների` հողի մեջ ներմուծման նորմերը, ներմուծման ձևն ու ժամանակը որոշելիս` հողերի ագրոքիմիական հետազոտությունը, հիվանդությունների և վնասատուների առաջացման կանխատեսումը, հողերի փաստացի աղտոտումը, ինչպես նաև պարարտանյութերի ու քիմիական միջոցների կիրառման առաջնայնության որոշումը` համաձայն դրանց վտանգավորության դասի, հաշվի առնելը.

Շարունակել կարդալ

Հողերի աղտոտում

Օդի և ջրի նման՝ հողը ևս ենթակա է աղտոտման։ Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է։ Մթնոլորտի աղտոտիչները նստում են հողի մակերևույթին։ Հողի աղտոտման աղբյուրներ են նաև մետաձուլական գործարանների, նավթաարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Հողի աղտոտման մեկ այլ աղբյուր է ժամանակակից գյուղատնտեսությունը, որը չի կարող չկիրառել թունաքիմիկատներ և պարարտանյութեր, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է սպառնում։ Վտանգը մեղմացնելու նպատակով շատ տնտեսություններում կիրառվում են վնասատուների դեմ պայքարի կենսաբանական եղանակներ և օրգանական, անվտանգ պարարտանյութեր։

Շարունակել կարդալ

Հողերի հատկությունները

Հողի հիմնական հատկությունըբերիությունն է, որով այն դառնում է գյուղատնտեսական արտադրության հիմնական անփոխարինելի միջոց և աշխատանքի առարկա:Գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր բերքի ստացման գործում կարևոր նշանակություն ունի մարդու տնտեսական գործունեությունը ոռոգումը, պարարտացումը, չորացումը և այլն, որի արդյունքում
սակավ բերրի հողերը վեր են ածվում բարձր բերրի հողերի:
Ապարների քայքայումը, որի ընթացքում առաջանում է մանրացված զանգվածփխրուկ, կոչվում է հողմահարում:

Շարունակել կարդալ

Հողային ռեսուրսներ

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ:

Շարունակել կարդալ

Ծովասար համայնք

Ծակքար գետի կիրճը

Ծովասար համայնքի ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը

 Գյուղը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանում։  Ծովասարի ամեն մի անկյունից երևում է Սևանա լիճը։ Նրա հարակից գյուղերն են՝ Ծակքարը, Լիճքը և Ձորագյուղը։ Ծովասարը շրջապատված է բարձր լեռներով, որոնցից մեկը Ծովասար լեռն է, իսկ մյուսը՝ Արմաղանը, իսկ հեռվում՝ Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ նաև Գեղամա լեռները։ Գյուղը գտնում է ծովի մակարդակից 2100 մ բացարձակ բարձրության վրա: Մյուս գյուղերի համեմատությամբ Ծովասարն ունի բարձրլեռնային դիրք: Գյուղի մակերեսը 7471.5 քառ, կմ ՝, բնակչությունը 2839 մարդ, բնակչության միջին խտությունը՝ 0,38 մարդ/կմ2 , գյուղում կա 706 տնային տնտեսություն 2018 թ. տվյալներով:Ծովասար է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին: Ռուս-թուրքական պատերազմից հետո գյուղը բնակեցվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառից գաղթածներով: Գյուղի բնակչության այստեղ հասատվելը պայմնավորված էր և Սևանի լճի մոտիկության և Ծակքար գետի առկայությամբ: Գյուղը Սևանա լճից հեռու է  7 կմ, գյուղի անմիջապես կողքով է անցնում Ծակքար գետը:

Շարունակել կարդալ