
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Ուսումնասիրել ՀՀ ջրագրությունը, վերլուծել գետերի գլխավոր հատկանիշները:
Շարունակել կարդալ
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Ուսումնասիրել ՀՀ ջրագրությունը, վերլուծել գետերի գլխավոր հատկանիշները:
Շարունակել կարդալՈրևէ տարածքի բոլոր գետերի ամբողջությունը կոչվում է գետային ցանց:
Քանի որ գետերից յուրաքանչյուրն ունի որոշակի երկարություն, ապա այդ երկարությունների գումարը ցույց կտա գետային ցանցի ընդհանուր երկարությունը:
Գետային ցանցի խտությունը գետերի ընդհանուր երկարության հարաբերությունն է տարածքի մակերեսին: Այն չափում են կմ/կմ² ցուցանիշով:
Շարունակել կարդալՀՀ գետերի գլխավոր հատկանիշներն են՝
Արաքս (պատմական Երասխ), հանրապետության ամենախոշոր և հայ ժողովրդի «մայր գետը»։ Արաքսն սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) հրաբխային բարձրավանդակից (մոտ 3000 մ բարձրությունից), մինչև Արարատյան դաշտ մտնելը հոսում է նեղ կիրճերով, տեղ-տեղ՝ լայնացված հովտով, ունի մեծ անկում։ Ընդունելով Ախուրյան վտակը՝ հոսում է Արարատյան դաշտով, անկումը փոքրանում է և հաճախակի փոխում հունը՝ թողնելով հնահուներ։ Սահմանային գետ է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի և Իրանի միջև։ Երկարություևը 1072 կմ է, ավազանը՝ 102 հզ․ քառ. կմ։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը։
Շարունակել կարդալՀանրապետության տարածքի 76,4 %-ը պատկանում է Արաքս գետի ավազանին, 23,6%-ը՝ Կուրի: Գետային ցանցի խտության գործակիցը 0,8 կմ/քառ.կմ է։ Գետային ցանցը առավել խիտ է ծալքաբեկորավոր լեռներում, հրաբխային բարձրավանդակում թույլ է զարգացած։
ՀՀ գետերն ունեն հալոցքային, ստորերկրյա և անձրնային խառը սնում։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորերկրյա ջրերն են, որոնք կազմում են հոսքի 30—50%-ը, իսկ հրաբխային բարձրավանդակի Ախուրյան, Մեծամոր, Գավառագետ, Մասրիկ և այլ գետերի հոսքի՝ 80% ֊ը։ Սնման երկրորդ բաղադրիչը հալոցքային ջրերն են (20—40%), որոնք ձնառատ տարիներին գերազանցում են ստորերկրյա ջրերի բաղադրիչին։ 10—15%-ը անձրևային սնումն է, որը երբեմն առաջացնում է վարարումներ ու սելավներ։
Շարունակել կարդալՋրագրական ցանցը որևէ տարածքի ներքին ջրերի (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, ճահիճներ և այլն) ամբողջությունն է:
ՀՀ տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են։
Շարունակել կարդալ




Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Նշեմ, որ սովորողների մի մասը պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է: Սակայն ցավով պետք է նշեմ , որ սովորողների մի զգալի հատված շարունակում է պասիվություն ցուցաբերել իրականացվող ուսումնական նախագծերին, ինչը իհարկե դժվարացնում է դասավանդողի, կազմակերպչի և դպրոցի ղեկավարի աշխատանքը:
Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝
9-րդ դասարան՝ ՀՀ կլիմա
10-րդ դասարան՝ Հողային ռեսուրսներ
11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներ, Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր
Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Շարունակել կարդալ