Հողային ռեսուրսներ նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորող Էլեն Վարդանյանը անդրադառնում է հողի մշակման առանց վար եղանակին, պահպանությանը և ռացիոնալ օգտագործմանը:
Ամբողջ աշխարհում ավելի քան 110 մլն հեկտար հողատարածք մշակվում է առանց վար եղանակով: Սա խոսում է այն մասին, որ տարբեր կլիմայական, հողային եւ ջրային պայմաններում այս մեթոդը կարող է դրսևորել բարձր հարմարվողականություն։ Գրում է Էլեն Վարդանյանը:
Կարծում եմ, որ հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Գրում է Էլեն Վարդանյանը:
Էլեն Վարդանյանը անդրադարձել է նաև հողի ռացիոնալ օգտագործմանը: Հայաստանում հողային պաշարների պահպանության ընթացքում անհրաժեշտ է ապահովել հողերի նպատակային օգտագործումը, կատարելագործել հողերի պահպանության և օգտագործման պետական վերահսկողությունը` կիրառելով Հայաստանի հողերի օրենսդրական պահպանության հիմունքները, ստեղծել խախտված հողերի վերականգման հիմնադրամ, ապահովել արոտավայրերի ընդհանուր օգտագործման սկզբունքները, ինչպես նաև կանխարգելել տարբեր ախտոտիչների վտանգավոր ազդեցությունը հողերի վրա։
Ավելին կարդալու համար անցնել Էլեն Վարդանյանի բլոգ: