Աշխարհագրության ընտրությամբ խմբի 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Ջրագրական ցանց նախագիծը:
Նախագծի շրջանակում ունեցանք տեսադաս Teams հարթակում:

Ներկայացրեցի ՀՀ ջրագրությունը, խոշոր գետերը, փորձեցի սովորողներին զուգահեռ ներկայացնել դրանք քարտեզի վրա:Սովորողները գտնում էին գետերը քարտեզի վրա, ակունքից մինչև գետաբերան հասնում, տեսնում ինչ գետի մեջ է թափվում տվյալ գետը, սնումը ինչպիսի է ու վերլուծելով հասկացան, որ ՀՀ-ում գետերը նավարկելի չեն կարող լինել լեռնային բնույթի, սակավաջրության և սնման ռեժիմներով պայմանավորված: Բացատրեցի նոր խնդիրներ գետի անկման, թեքության, ծախսի վերաբերյալ: Դասը շատ հագեցած էր, սովորողները ակտիվ մասնակցում էին, հարցադրումներ անում:
Բայց պետք է նշեմ, որ նախագծերն իրականացնում են միայն այն սովորողները, ովքեր աչքի էին ընկնում նաև դասարանում դասերի ժամանակ: Սովորողները մեծ սիրով են լուծում աշխարհագրական խնդիրները, որոնք ներառում եմ նախագծերում, շատ շուտ ըմբռնում են և հասկանում: Ներկայացնում եմ նաև սովորողների կողմից խնդիրների լուծումները:
Արդյունքները ստորև՝
- Գետի կենդանի կտրվածքի մակերեսը 3,5 մ քառ. է, արագությունը` 2 մ/վ: Որոշել գետի ծախսը:
3,5*2=7մ³/վ
ՀՀ տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են։
- Գետի ակունքի բացարձակ բարձրությունը 2200 մ է, իսկ գետաբերանինը`1000 մ: Նրա երկարությունը 80 կմ է.
1.Որոշել գետի անկումը:
2200-1000=1200մ
2.Որոշել գետի թեքությունը:
1200:80=15մ/կմ
Հայկական լեռնաշխարհի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է, այդ պատճառով նրա ջրագրական ցանցը թույլ է զարգացած։Այդուհանդերձ, այստեղ շատ են արագահոս, սահանքավոր լեռնային գետերը , գեղատեսիլ լճերը, բարձր լեռների կատարներին ամբողջ տարին պահպանվող փոքր սառցադաշտերը։