Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 30.04.2020, ժամը՝ 15:00
Առաջադրանք Մաս 1.
Հակիրճ ներկայացնել ՀՀ խոշոր լճերը՝ թվով 5-ը, վերլուծում են Սևանա լիճի ծագումը, դիրքը, տնտեսական նշանակությունը:
Ներկայացնել ջրամբարների օգտագործման նպատակները և նշել ՀՀ խոշոր ջրամբարները՝ թվով հինգը:
Մաս 2. Լուծել նախագծում ներառված խնդիրները, տեղադրել բլոգում:
Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Առաջադրանք՝
Ուսումնասիրել հողային ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը, հրապարակել բլոգում:
Շարունակում ենք նախորդ շաբաթվա տեսանյութ պատրաստելու առաջադրանքը, եթե եղանակային պայմանները չխանգարեն:
Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ (ըստ ցանկության ընտրեք մեկը)՝
2.Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր
Առաջադրանքներ՝
1.Ուսումնասիրել Սևանա լճի ջրերի արդյունավետ օգտագործման ձևերը, ներկայացնում բլոգներում,
2.Դիտել և ներկայացնել բլոգում ֆիլմերի վերլուծությունները, դիտարկել օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր:
Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝
- Բլոգային աշխատանքի կատարման,
- Տեսազանգերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:
Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։