Հայաստանի լճերը

Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։

Հայաստանի լճերը գերում են իրենց գեղեցկությամբ ու ջրի պարզությամբ, սակայն որոշ լճերի հատակը պատված է տիղմով և անվտանգ չէ լողալու համար։ Օրինակ Գոշի լճում կամ Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չեն տալիս։ Նրանց հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։

Հիշեք, որ լողալ կարելի է միայն բնական լճերում, ջրամբարի վերածված լճերում լողալն արգելված է։

Աժդահակի խառնարանային լիճ

Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։

Աժդահակ

Ալ լճեր 

Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում: Ջրհավաք ավազանը 140 ք. կմ է: Մեծ Ալ լիճը գտնվում է 2729 մ բարձրության վրա. երկարությունը 3,5 կմ է, լայնությունը՝ 1,5-2 կմ, մակերեսը՝ 5,3 ք. կմ, առավելագույն խորությունը՝ 10 մ:

Ալ լիճ
Մեծ Ալ լիճ

Փոքր Ալ լիճը գտնվում է 2743 մ բարձրության վրա. երկարությունը 1,5 կմ է, լայնությունը՝ 0,5 կմ, մակերեսը՝ 1,6 ք. կմ, առավելագույն խորությունը՝ 7 մ: Լճերն ունեն հրաբխաարգելափակման ծագում: Երիտասարդ և հնագույն լավային հոսքերի հատման եզրագծում առաջացել է կիրճանման փոքր հովիտ, որը կապ է ստեղծում այդ լճերի միջև. Փոքր Ալ լճի ջրերը հոսում են դեպի Մեծը: Լճափերն ունեն մեղմ գծագրություն, քարքարոտ է միայն հյուսիսային ափը. ծածկված է քարաթափվածքներով և քարացրոններով: Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է:

Մեծ Ալ լիճ

Արփի լիճ

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում։ Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն խմ: Ամբարտակի կառուցումից հետո, Արփի լիճը դարձավ Հայաստանի երկրորդ ջրային ավազանը Սեւանից հետո: Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը, որը թափվում է Հայաստանը Թուրքիայից բաժանող Ախուրյանի ջրամբարը: Արփի լճին ամենամոտ տեղակայված Պաղակն գյուղակում է գրանցվել Հայաստանի ամենացածր՝ -46 աստիճանը:

2009 թ․-ին ատեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը։ Ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։

Արփի լիճ

Կապուտան լիճ

Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.խմ է, առավելագույն խորությունը` 22 մ:

Կապուտան / Գոգի/ լիճ

Պարզ լիճ

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսարևմտյան՝ անտառապատ լանջերին, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Մակերեսը` շուրջ 0,03 ք․կմ, միջին խորությունը` 7 մ:

Պարզ լիճ


Քարի լիճ

Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան վրա, ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ է:

Քարի լիճ

Արմաղանի լիճ

Արմաղանի լիճը գտնվում է Արմաղան լեռան խառնարանում, Մադինա գյուղից 3,4 կմ հարավ-արևմուտք, ծովի  մակերևույթից 2829 մետր բարձրության վրա։ լճակի մակերեսը կազմում է մոտ 2 հա, խորությունը՝ 2,5 մետր։

Արմաղան

Թողնել մեկնաբանություն