Լճերը, ջրամբարները: Նախագիծ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ուսումնասիրել ՀՀ խոշոր լճերը և ջրամբարները, վերլուծել հանրապետության համար նրանց ունեցած կենսական նշանակությունը:

Ընթացքը (ժամանակահատվածը 2 շաբաթ)

Բովանդակություն՝

1.Ուսումնասիրել ՀՀ խոշոր լճերը,

2.Թվարկել ՀՀ խոշոր լճերը,

3.Ներկայացնել ՀՀ-ում լճերի ծագման տեսակները,

4.Նկարագրել ՀՀ լճերի սնման ռեժիմները,

5.Ուսումնասիրել Սևանա լիճը, ծագումը, դիրքը, բացարձակ բարձրությունը, տնտեսական նշանակությունը,

6.Պատկերացում կազմել ջրամբարների մասին,

7.Թվարկել ՀՀ խոշոր ջրամբարները,

8.Տեսադաս Teams հարթակում,օրը՝ 30.04.2020, ժամը՝ 15:00,

9.Խնդիրների լուծում՝

  • Գետի լայնությունը 10 մ է, միջին խորությունը 60 սմ, ջրի արագությունը 3,5 մ/վ: Որոշել գետի ծախսը:
  • Գետի լայնակի կտրվածքի մակերեսը 6 մ քառ. է, գետի ջրի արագությունը` 3 մ/վ.Որոշել գետի ծախսը:
  • Գետի ակունքի բարձրությունը 4400 մ է, իսկ գետաբերանինը` 1400 մ: Նրա երկարությունը 250 կմ է: Որոշել գետի թեքությունը:

Արդյունքը՝

1.Սովորողները լուծում են վերը նշված խնդիրները և տեղադրում բլոգներում:

2.Սովորողները ներկայացնում են ՀՀ խոշոր լճերը՝ թվով 5-ը, վերլուծում են Սևանա լիճի ծագումը, դիրքը, տնտեսական նշանակությունը: Հրապարակում են բլոգում:

3.Սովորողները ներկայացնում են ջրամբարների օգտագործման նպատակները և նշում ՀՀ խոշոր ջրամբարները՝ թվով հինգը: Հրապարակում են բլոգում:

Հարցերի դեպքում գրել g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:

Ուսումնական նյութեր՝

Հայաստանի լճերը

Սևանա լիճ

ՀՀ ջրամբարներ

Թողնել մեկնաբանություն