Daily Archives: 25.04.2020

Հեռավար ուսուցում՝ 27.04-01.05.2020: Առաջադրանքների փաթեթ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Լճերը, ջրամբարները

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 30.04.2020, ժամը՝ 15:00

Առաջադրանք Մաս 1.

Շարունակել կարդալ

Լճերը, ջրամբարները: Նախագիծ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ուսումնասիրել ՀՀ խոշոր լճերը և ջրամբարները, վերլուծել հանրապետության համար նրանց ունեցած կենսական նշանակությունը:

Ընթացքը (ժամանակահատվածը 2 շաբաթ)

Բովանդակություն՝

1.Ուսումնասիրել ՀՀ խոշոր լճերը,

2.Թվարկել ՀՀ խոշոր լճերը,

3.Ներկայացնել ՀՀ-ում լճերի ծագման տեսակները,

4.Նկարագրել ՀՀ լճերի սնման ռեժիմները,

Շարունակել կարդալ

ՀՀ ջրամբարներ

Լեռնային գետի հոսքը կարգավորելու, հալոցքաջրերն ու անձրևաջրերը ոռոգման նպատակով կուտակելու, էներգետիկ կարիքները հոգալու և չորային միկրոկլիմայական պայմանները մեղմացնելու համար Հայաստանում կառուցվել է շուրջ 80 ջրամբար՝ 988 միլիոն մ3 ընդհանուր մակերեսով։ Հայաստանի տարածքում ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն մ3 մակերեսով։ Այս ջրամբարները օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նշանակություններով:

Շարունակել կարդալ

Սևանա լիճ

 Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսական նշանակության տեսանկյունից: Մնացած լճերը ունեն միայն տեղական նշանակություն: Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որն ունի տեկտոնահրաբխային ծագում: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով և այլն: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում,  ծովի մակարդակից  շուրջ 1900 մ բարձրության վրա:

Շարունակել կարդալ

Հայաստանի լճերը

Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։

Շարունակել կարդալ

Ջրագրական ցանց: Նախագծի ամփոփում

Աշխարհագրության ընտրությամբ խմբի 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Ջրագրական ցանց նախագիծը:

Նախագծի շրջանակում ունեցանք տեսադաս Teams հարթակում:

Ներկայացրեցի ՀՀ ջրագրությունը, խոշոր գետերը, փորձեցի սովորողներին զուգահեռ ներկայացնել դրանք քարտեզի վրա:Սովորողները գտնում էին գետերը քարտեզի վրա, ակունքից մինչև գետաբերան հասնում, տեսնում ինչ գետի մեջ է թափվում տվյալ գետը, սնումը ինչպիսի է ու վերլուծելով հասկացան, որ ՀՀ-ում գետերը նավարկելի չեն կարող լինել լեռնային բնույթի, սակավաջրության և սնման ռեժիմներով պայմանավորված: Բացատրեցի նոր խնդիրներ գետի անկման, թեքության, ծախսի վերաբերյալ: Դասը շատ հագեցած էր, սովորողները ակտիվ մասնակցում էին, հարցադրումներ անում:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 20.04-24.04.2020

Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Նշեմ, որ սովորողների մի մասը պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:

Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ Ջրագրական ցանց

10-րդ դասարան՝ Հողային ռեսուրսներ

11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներՕզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Շարունակել կարդալ