Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով:Պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները: Գրում է Վարդան Արամյանը:

Հողի քիմիական աղտոտումը գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ և այլ ազդեցության հետևանքով հողի քիմիական կազմի փոփոխություն է , որը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին: Գրում է Թամարա Դավթյանը:
Հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը: Գրում է Էլեն Վարդանյանը:
11-րդ դասարանի սովորողները իրականացնում են նախագծեր ըստ ցանկության Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր և ՀՀ ջրային ռեսուրսներ:
Օզոնային շերտի քայքայումը և օզոնային անցքերի առաջացումը պայմանավորված են մարդածին ծագում ունեցող քլորֆտորածխաջրածիններով և ազոտի օքսիդներով մթնոլորտի աղտոտմամբ: Քլորֆտորածխաջրածիններն առավել հայտնի են ֆրեոններ անվամբ և լայնորեն կիրառվում են սառնարանների, կոսմետիկայի արտադրության մեջ, արդյունաբերության այլ ճյուղերում: Գրում է Ինեսսա Փանոսյանը:

Մարիա Մարուքյանը ներկայացնում է Սևանա լճի էկոհամակարգի վրա ճնշման գործոնները:
Դրանք են՝
- լճի մակարդակի ցածր լինելը
- ջրածածկ անտառների քայքայումը և սնուցիչ նյութերի տարալուծումն ու տարածումը լճում
- ավազանի բնակավայրերի և ձեռնարկությունների կոմունալ կենցաղային կեղտաջրերի անարգել հոսքը դեպի լիճ
- ավազանի բնակավայրերի և ձեռնարկությունների կենցաղային աղբի և թափոնների ներհոսքը դեպի լիճ
- ավազանի գյուղատնտեսությունն ու անասնապահությունը
- ավազանի հանքարդյունաբերությունը
- ավազանի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը