Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 23.04.2020

Այսօր 9-րդ դասարանի սովորողների հետ ունեցանք տեսադաս Teams հարթակում:

Ներկայացրեցի ՀՀ ջրագրությունը, խոշոր գետերը, փորձեցի սովորողներին զուգահեռ ներկայացնել դրանք քարտեզի վրա:Սովորողները գտնում էին գետերը քարտեզի վրա, ակունքից մինչև գետաբերան հասնում, տեսնում ինչ գետի մեջ է թափվում տվյալ գետը, սնումը ինչպիսի է ու հասկացան, որ ՀՀ-ում գետերը նավարկելի չեն կարող լինել լեռնային բնույթի, սակավաջրության և սնման ռեժիմներով պայմանավորված: Բացատրեցի նոր խնդիրներ գետի անկման, թեքության, ծախսի վերաբերյալ: Դասը շատ հագեցած էր, սովորողները ակտիվ մասնակցում էին, հարցադրումներ անում:

Բայց պետք է նշեմ, որ մասնակցեցին միայն այն սովորողները, ովքեր աչքի էին ընկնում նաև դասարանում դասերի ժամանակ:

Սովորողների հետ իրականացնում ենք Ջրագրական ցանց նախագիծը:

Արդյունքները ստորև՝

Մելքումյան Սվետլանա

Թոռունյան Մերի

Մարիամ Հովհաննիսյան

Արղության Գոհար

Թողնել մեկնաբանություն