Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 21.04.2020

11-րդ դասարանի սովորողները իրականացրել են Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացված աշխատանքները՝

1985-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է: Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից: Գրում է Մանե Բարսեղյանը:

10-րդ դասարանի սովորողների հետ շարունակում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը:

Ձեռնարկությունների շահագործման արդյունքում, հողը աղտոտվում է մետաղներով (պղինձ, սնդիկ, արսեն, կապար,մոլիբդեն, նիկել կադմիում,քրոմ) և ցիանական միացություններով: Աղտորվածության վիճակը խիստ մտահոգիչ է հատկապես ձեռնարկությունների հարակից տարածքներում, որտեղ ծանի մետաղներով հողի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի սահմանը բազմակի անգամ, իսկ առանձին դեպքերում տասնյակ անգամներ: Գրում է Ինեսա Գափոյանը:

Թողնել մեկնաբանություն