10-րդ դասարանի սովորողների հետ շարունակում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս շաբաթ սովորողները պետք է անդրադառնան հողերի քիմիական աղտոտմանը: Քանի որ արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, սովորողներին առաջարկել եմ պատրաստել փոքրիկ տեսանյութ թե ինչպես են մշակում հողը, ինչպես են հարստացնում այն, բարձրացնում հողի բերրիությունը, որը չի բերում հողի քիմիական աղտոտման:
Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները.
Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Հանքային պարարտանյութերի օգտագործման կանոնների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Գրում է Համիկ Թադևոսյանը:
