Ջրագրական ցանց: Նախագիծ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ուսումնասիրել ՀՀ ջրագրությունը, վերլուծել գետերի գլխավոր հատկանիշները:

Ընթացքը (ժամանակահատվածը 1 շաբաթ՝ 4 դասաժամ)

Բովանդակություն՝

1.Ուսումնասիրել ՀՀ ջրագրությունը,

2.Հասկանալ ինչ է ջրագրական ցանցը,և ինչպես է տեղաբաշխված ՀՀ-ում,

3.Թվարկել ՀՀ խոշոր գետերը,

4.Ներկայացնել գետերի սնման ռեժիմները,

5.Պատկերացում կազմել գետային ցանցի խտություն, անկում, թեքություն, ծախս հասկացությունների մասին,

6.Գետային ցանցի խտության, անկման, թեքության, ծախսի որոշում խնդիրների միջոցով.

  • Գետի ակունքի բացարձակ բարձրությունը 2200 մ է, իսկ գետաբերանինը`1000 մ: Նրա երկարությունը 80 կմ է.

1.Որոշել գետի անկումը:

2.Որոշել գետի թեքությունը:

  • Գետի կենդանի կտրվածքի մակերեսը 3,5 մ քառ. է, արագությունը` 2 մ/վ: Որոշել գետի ծախսը:
  • Քաղաքում օրվա ընթացքում չափել են օդի ջերմաստիճանը և ստացել են -1°,-4°,-6°, -2°, +7°, +16°, +10°, +4° ցուցանիշները.

1.Որոշել ջերմաստիճանի տատանման օրական լայնույթը (ամպլիտուդ):

2.Որոշել օդի օրական միջին ջերմաստիճանը:

  • Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 23.04.2020, ժամը՝ 15:00
  • Օգտվելով վերը տեղադրված քարտեզից փորձել համր քարտեզի վրա ցույց տալ խոշոր գետերը:

Արդյունքը՝

1.Սովորողները որոշում են գետի թեքությունը, անկումը, ծախսը, տեղադրում բլոգներում,

2.Սովորողները որոշում են քաղաքում օդի միջին ջերմաստիճանը և տատանման օրական լայնույթը, վերը նշված տվյալներով, և տեղադրում բլոգներում,

3.Սովորողները ներկայացնում են իրենց բլոգներում ՀՀ գլխավոր գետերը, նրանց հատկանիշները:

Հարցերի դեպքում գրել g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:

Ուսումնական նյութեր՝

ՀՀ ջրագրական ցանցը

ՀՀ գետերի սնման, հոսքի ռեժիմները

ՀՀ գետերը

Գետային ցանցի խտության,անկման,թեքության և ծախսի որոշում

Թողնել մեկնաբանություն