ՀՀ կլիմա:Նախագծի ամփոփում

Աշխարհագրության ընտրությամբ խմբի 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք ՀՀ կլիմա նախագիծը:

Նախագծի շրջանակում ուսումնասիրեցինք ՀՀ կլիման,սովորողները ներկայացրեցին կլիմայական առանձնահատկությունները: Նախագծում ներառել էի նաև խնդիրներ, որոնց լուծումների բացատրության, պարզաբանման տեսքով տեսադաս էի պատրաստել:

Ստուգելու համար թե սովորողները, որքանով են հիշում անցածը, տիրապետում ՀՀ ֆիզիկական քարտեզին , ուղարկել էի նաև թեստ, որը շատ հետաքիքիր էր նրանց համար: Ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Սովորողները բավական հետաքրքրությամբ իրականացրեցին նախագիծը:

Հետաքրքիր է նրանց համար նաև աշխարհագրական խնդիրները, որոնք ներառում եմ նախագծի մեջ: Ներկայացնում եմ խնդիրների լուծումները սովորողների կողմից: Ամբողջական արդյունքները սովորողների բլոգներում:

Արդյունքը ստորև՝

Մարիամ Հովհաննիսյան

1.Որքա՞ն է մթնոլորտային ճնշումը Մեռյալ ծովի հայելու մակերեսին, եթե ծովի
բացարձակ բարձրությունը տվյալ պահին –400 մ է:

100մ-10մմ
400մ-xմմ
x=40մմ
760+40=800մմ
Մթնոլորտային ճնշումը 800մմ է։

Թոռունյան Մերի

Հայաստանի կլիմայաստեղծ գործոնները բազմազան են. որոշիչ նշանակություն ունեն աշխարհագրական դիրքը, լեռնային համակարգերը (ՍԵծ Կովկասի, Հայկական լեռնաշխարհ), արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։

Մելքումյան Սվետլանա

Հայաստանի Հանրապետությունում մակերևույթի հետ կապված առանձին վայրերում երբեմն ձմռանը լեռներից սառը օդը իջնում է բարձրություններով շրջապատված գոգավորությունները, որի հետևանքով ցածրադիր մասում հաճախ օդի ջերմաստիճանը լինում է ավելի ցածր, քան լեռնալանջերում։ Այս երևույթը կոչվում է ջերմաստիճանային ինվերսիա։ Ինվերսիան մեզ մոտ շատ լավ նկատվում է Շիրակի դաշտում։

Արղության Գոհար

Որքա՞ն է մթնոլորտային ճնշումը Էյր լճի հայելու մակերեսին, եթե լճի հայելու
բացարձակ բարձրությունը տվյալ պահին – 10 մ է:

100մ – 10մմ

10մ – xմմ

x = 1մմ

10մ = 1մմ

760+1=761մմ

Պատ՝ Էյր լճի ափին -10մ բարձրության վրա մթն. ճնշումը 761 մմ է :

Թողնել մեկնաբանություն