Հանրապետության տարածքի 76,4 %-ը պատկանում է Արաքս գետի ավազանին, 23,6%-ը՝ Կուրի: Գետային ցանցի խտության գործակիցը 0,8 կմ/քառ.կմ է։ Գետային ցանցը առավել խիտ է ծալքաբեկորավոր լեռներում, հրաբխային բարձրավանդակում թույլ է զարգացած։
ՀՀ գետերն ունեն հալոցքային, ստորերկրյա և անձրնային խառը սնում։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորերկրյա ջրերն են, որոնք կազմում են հոսքի 30—50%-ը, իսկ հրաբխային բարձրավանդակի Ախուրյան, Մեծամոր, Գավառագետ, Մասրիկ և այլ գետերի հոսքի՝ 80% ֊ը։ Սնման երկրորդ բաղադրիչը հալոցքային ջրերն են (20—40%), որոնք ձնառատ տարիներին գերազանցում են ստորերկրյա ջրերի բաղադրիչին։ 10—15%-ը անձրևային սնումն է, որը երբեմն առաջացնում է վարարումներ ու սելավներ։
Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 մլրդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ Մնում է 7.1 մլրդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հանրապետության բոլոր գետերի տարեկան միջին ծախսը՝ 220 խոր.մ/ վ է, հոսքի մոդուլը՝ 7 լ/վ։ Ջրայնությամբ աչքի են ընկնում Ձորագետ, Աղստև, Գեղարոտ, Մարմարիկ, Վարդենիս, Արգիճի, Որոտան, Ողջի գետերի վերին հոսանքները։
Հանրապետության գետերը, բացառությամբ Մեծամորի, ունեն հոսքի սեզոնային անհավասարաչափ ռեժիմ։ Առանձնացվում է մեկ հիմնական հորդացում (գարնանը) և երկու սակավաջրություն (ամռանը և ձմռանը)։
Երկրի գետաջրերը պատկանում են փոքր և միջին հանքայնացում ունեցող ջրերի խմբին, միայն Սևանի և Մեծամորի ջրերն ունեն համապատասխանաբար 700— 725 մգ/լ և 500—520 մգ/լ աղիություն։ Ամենափոքր հանքայնացումը դիտվում է հրաբխային ծածկույթների տարածման մարզում։ Ծալքաբեկորավոր լեռների մարգում այն 50—80%- ֊ով մեծ է։ Ակունքներում 50—100 մգ/լ է, միջին հոսանքներում՝ 150—200 մգ/լ, ստորին հոսանքներում 200—250 մգ/լ ։
Երկիրը պատկանում են հիդրոկարբոնատային դասի կալցիումական խմբին, պիտանի են խմելու և ոռոգման համար։ Հրաբխային շրջանների ջրերը դասվում են աշխարհի լավագույն ջրերի շարքը։ Գետաջրերում լուծված նյութերի տարեկան հոսքը կազմում է 1,3 մլն տոննա (Կուրի ավագանում՝ 0,4, Արաքսի ավազանում՝ 0,9 մլն տոննա)։ Մեծամոր, Տանձուտ, Հրազդան, Ազատ, Արփա, Մեղրի, Ողջի, Որոտան գետերի քիմիական հոսք ը (լուծված նյութերի քանակը) 50— 100 տ/քառ.կմ է։
Երկրի գետաջրերի պղտորությունը մեծ չէ․ նվազագույնը՝ Որոտանի վերին հոսանքներում՝ 3 գ/խոր.մ, առավելագույնը՝ Արաքս գետում՝ 700 գ/խոր.մ (Արարատյան դաշտ)։ Ողջին ունի արհեստականորեն մեծացված պղտորություն՝ կապված լեռնահանքային արդյունաբերության հետ։ Հրաբխային շրջաններում, բարձր լեռների գոտում, տարեկան միջին պղտորությունը մինչև 50 գ/խոր.մ է, միջին բարձրության գոտում՝ 75—100 գ/խոր.մ, ցածրադիր գոտում՝ 200—300 գ/խոր.մ ։ Ծալքաբեկորավոր լեռևերի մարզում պղտորությունը կրկնակի մեծ է։
Կախույթայիև նյութերի տարեկան հոսքը ՀՀ գետաջրերում ավելի քան 2 մլն տոննա է (Կուրի ավազանում՝ 0,8, Արաքսի ավազանում՝ 1,2 մլն տ), գլորվող նյութերինը՝ 1 մլն տ, նույնքաև էլ կազմում են սելավայիև ևյութերը։ Լուծված, կախույթային, գլորվող և սելավայիև նյութերի 5,2 մլն տոննա տարեկան հոսքից Կուրի ավազանիև բաժիև է ըևկնում 1,7 մլն տ, Արաքսի ավազանին՝ 3,5 մլն տ։ Հանրապետության տարածքից տարեկան լվացվում է մոտ 0,1 մմ հաստության շերտ։